«Վրացական երազանքը» դադարեցնում է աշխատանքը ԵԽԽՎ-ում

«Վրացական երազանքը» դադարեցնում է աշխատանքը Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում, հայտարարել է վրացական պատվիրակության ղեկավար Թեա Ցուլուկիանին։
Նրա խոսքով՝ Վրաստանի վերաբերյալ ընդունված բանաձևի պայմաններն ու վերապահումներն «անընդունելի, անարդար ու անհիմն են»։
Ցուլուկիանիի խոսքով՝ նոր ընտրություններ նշանակելու ԵԽԽՎ-ի պահանջը «խախտում է Վրաստանի ինքնիշխանությունը և անտեսում ավելի քան 1 միլիոն 120 հազար ընտրողների ձայնը»։
Միաժամանակ նա նշել է, որ Վրաստանը մնում է Եվրախորհրդի անդամ և ԵԽԽՎ-ում կվերսկսի իր աշխատանքը, «երբ անարդար վերաբերմունքը փոխվի և շանտաժը դադարի»։
Հիշեցնենք, որ ԵԽԽՎ-ն ընդունել էր բանաձև, որով պատժամիջոցներ է սահմանում վրացական իշխանությունների դեմ և պահանջում սկսել արտահերթ խորհրդարանական ընտրությունների գործընթացը՝ ԵԽԽՎ վերահսկողության ներքո։

«Հանրային-քաղաքական համախմբման առաջնահերթ օրակարգը պետք է լինի ազատությունը, դատաիրավական կալանքային մեքենայի կասեցումը». Վահե Հովհաննիսյան
509:00
«Կարող էր Արսենի մոտ հոգեսոմատիկ երևույթ լինել, ուստի իշխանությանը կարող ենք պատասխանատու համարել»․ Սոֆյա Հովսեփյան
11403:06
«Աշխարհաքաղաքական իրողություններ կան, որոնք Փաշինյանը չի հասկանում կամ անտեսում է»․ Ոսկան Սարգսյան
11602:06
«Բաքուն կարող է հետ կանգնել Վաշինգթոնի պայմանավորվածությունից»․ Թաթուլ Հակոբյան
13301:06
«Բանակի մարտունակության վերականգնումը պետք է լինի առանցքային ուղղություններից մեկը»․ Վահագն Սարոյան
11900:36
«Նոր բովանդակությունն ու առաջարկն են ծնելու հեղափոխություն, դա է միակ ճանապարհը»․ Ռուբեն Մխիթարյան (տեսանյութ)
125Երեկ, 23:24
«Լավ է, որ գիտի, բայց վատ է, որ պաշտոնաթողությունից հետո է խոսում»․ Արա Պողոսյան
134Երեկ, 23:12
«ԵՄ անդամակցության պատրանքը․ մեկ կախվածությունը մյուսով փոխարինելու վտանգը»․ Արմեն Գրիգորյան
121Երեկ, 22:24