«Հակակրանք ունեմ, ուզում եմ դատեմ». սկանդալային ձայնագրություն` «Իմնեմնիմի»-ի գործով. «Անտիֆեյք»
![]() 245 Շաբաթ, 01 փետրվարի, 2025 թ., 23:24 «Անտիֆեյք»-ը գրում է. «Մեր տրամադրության տակ սկանդալային և բացառիկ ձայնագրություն է հայտնվել «Իմնեմնիմի»-ի գործով հանրային մեղադրող Հայկ Հարությունյանի մասնակցությամբ, որը 2024 թվականի ապրիլի 26-ին Ֆրանսիական համալսարանում դասախոսության ժամանակ ուսանողների խնդրանքով կարծիք է արտահայտում «Իմնեմնիմի»-ի գործով անցնող Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի քրեական գործի մասին: Հայկ Հարությունյանը մասնավորապես ասում է. «Անկեղծ ասած՝ ես էդ անձի հետ կապված (խմբ.- Նարեկ Սամսոնյան), չեմ թաքցնի, հակակրանք կա, էդ անձի էությունը նայելուց ուզում եմ դատեմ: Չասեք՝ շահագրգռվածության, անաչառության հարց կլինի, իրականում էդ անձի, «վոբշմ» ինքը իմ վրա վատ ազդեցություն ունի: Ինքը դատվածություն չունի, որովհետև ինքը դատապարտվում է առանց պատժի նշանակման: Ինքը պատիժ չի կրում: Քրեական օրենսգրքով նախատեսված պատժի համակարգով սահմանված կարգով որևէ պատիժ իրա նկատմամբ չի նշանակվել, որովհետև վարույթի ժամկետներն անցել են»: Նշենք, որ օրերս՝ հունվարի 31-ին, Երևան քաղաքի դատախազության ավագ դատախազ Հայկ Հարությունյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից: Առավել մանրամասն՝ տեսանյութում: |
«Ի՞նչ 99, ո՞վ ա ասել՝ 99 տարի». Արարատ Միրզոյան
1423:12«Քաղաքապետարանի հասարակական կարգի պահպանության պետի ժ/պ-ն և իր ենթակաները ցույց տվեցին իրենց լկտի պահվածքը». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
2722:48«Մի հատ կբացատրե՞ք՝ ո՞նց պիտի խաղաղության համաձայնագրում քարտեզ լիներ». Արարատ Միրզոյան
3622:30Թրամփի վարչակազմն իր «ձեռքն է վերցրել» Վաշինգթոնի կայարանը
13322:24«Հետագա ստորագրման ու վավերացման փուլերը իրենց կշռով չեն կարողանա գերազանցել նախաստորագրման փուլը». Արարատ Միրզոյան
4322:12Թուրքական պաշտպանական ընկերության բարձրաստիճան ղեկավարներ են ձերբակալվել
6022:00Հարցազրույց Արարատ Միրզոյանի հետ. ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (տեսանյութ)
4121:50«Կարևոր է, որ հանրությանը մատուցվեն մասնագիտական բացատրություններ». Դավիթ Անանյան
4721:36