Հրդեհ է բռնկվել «Սպայկայի» ջերմոցների պահեստային տարածքում

198
Չորեքշաբթի, 27 օգոստոսի, 2025 թ., 19:36
Այսօր՝ օգոստոսի 27-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 17:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արտաշատ քաղաքում գտնվող «Սպայկա»-ի ջերմոցների պահեստային տարածքում հրդեհ է բռնկվել։
Ըստ նախնական տեղեկությունների՝ տուժածներ չկան։
Թե ինչ է եղել հրդեհի պատճառը՝ պարզվում է։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել Արտաշատի հրշեջ-փրկարարական ջոկատից 4 մարտական հաշվարկ, սակայն 2-ը հետ են վերադարձել, քանի որ 2 մարտական հաշվարկով և «Սպայկա»-ի աշխատակիցներով հնարավոր է եղել նախ կանխել կրակի տարածումը, ապա՝ մարել այն։ Ավելին՝ սկզբնաղբյուրում։

Մեծամորում 27-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել հետիոտնի, ով հիվանդանոցում մահացել է
161Երեկ, 23:54
«Զինծառայողի մահվան դեպք է արձանագրվել․ նախաձեռնվել է քրեական վարույթ»․ ՔԿ
196Երեկ, 21:42
Իրանը հարվածել է ամերիկյան 11 բազայի
387Երեկ, 18:11
Աթենքում տղամարդը դանակով հարձակվել է զբոսաշրջիկների վրա (տեսանյութ)
605Երեկ, 14:51
ԻՀՊԿ-ն հարվածել է Բահրեյնում Amazon-ի տվյալների կենտրոնին
713Երեկ, 10:46
Իրանը հարվածել է Քուվեյթում ԱՄՆ երեք բազաներին
462Երեկ, 09:29
Երևանում ծառը, որի մասին բազմիցս ահազանգել են, տապալվել է՝ վնասելով գազախողովակներ, ավտոմեքենաներ
30020.07.2026, 23:48
Ահազանգ է ստացվել, որ Գյումրիում տնակներ են այրվում․ ՆԳՆ
29120.07.2026, 23:36