«Փորձում եք մի անգամ էլ մոլագարին գցել թակարդը, որտեղից ինքը հանգիստ դուրս ա գալու, բայց խուրդվելու ա երկիրը». Արգիշտի Կիվիրյան
![]() 263 Կիրակի, 02 փետրվարի, 2025 թ., 01:12 Վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Չեմ բացառում, որ կա ուղիղ կապ, Ալիևի վերջերս արված հայտարարության այն մասին, որ «Հայաստանում կա ֆաշիզմ, ու եթե հայերը դա իրենք չվերացնեն, ապա դա կանեն իրենք» ու հայտնի քննարկվող տեսաերիզի տարածման միջև։ Ու այս ամենը պատահականություն կամ զուգադիպություն չի, այլ որոշակի մարդկանց կողմից կազմակերպված սցենար։ Նման մի սխեմա էլ կիրառվել է 2018 թվականից հետո, երբ խելապակասին տալիս ես իշխանություն, իսկ հետո քո ԶԼՄ-ներով սկսում աղաղակել, որ ինքը եկել է իշխանության հողերը հանձնելու համար, շատ քաջ իմանալով, որ այս պարագայում ինքը հանուն իշխանությունը պահելու էլ չի գնա այդ քայլին, իսկ սեղանի դրված է հինգ շրջանները չհանձնելու դեպքում արյունոտ պատերազմի սցենարը։ Այն ժամանակ փորձեցին մոլագարին գցել քաղաքական թակարդը, ինքն ընտրեց պատերազմը, որը իրենց արյունով վճարեց ժողովուրդը, իսկ արցախահայությունը զրկվեց իր հայրենիքից։ Հիմա էլ նույնն եք անո՞ւմ, հոյակապ հասկանալով որ Ալիևի հայտնի ելույթը պատահականություն չի ու սեղանին դրված ա նոր պատերազմի սցենարը, ու պետք չի Ալիևին տալ առիթը և իրեն օգնել՝ ապացուցելու համար, որ Հայաստանում կա ֆաշիզմ։ Շատ կարճ՝ այդ սխեման ժողովրդի լեզվով կոչվում ա Նասրեդինը և էշը, երբ ֆոկուսը պահում ես մի վիճակի վրա՝ ստիպելով դիմացինին անել այնպիսի քայլեր, որ որն էլ ինքը անի, տնգվում ա, ուզում ա էշի վրա նստած գնա, ուզում ա՝ էշին գրկած գնա։ Փոխանակ գոնե այս անգամ վեր ընգնեք տեղներդ, նորից ձեր հին չեկիստական սխեմաներն եք ֆռցնում՝ փորձելով մի անգամ էլ մոլագարին գցել թակարդը, որտեղից ինքը հանգիստ դուրս ա գալու, բայց խուրդվելու ա երկիրը։ Ու եթե առաջին անգամ թակարդի մեջի խայծը Արցախն էր, ապա այս անգամ՝ Հայաստանը։ Վստահ եմ, որ ձեր լակոտները եկող նոր պատերազմում չեն զոհվելու, դուք էլ բոլորով թռնելու եք այս երկրից դրսերում վայելելու ձեր փողերը, ընդ որում՝ ձեր հաճախորդ մոլագարի հետ միասին»: Աղբյուրը` Արգիշտի Կիվիրյան |
«Ի՞նչ 99, ո՞վ ա ասել՝ 99 տարի». Արարատ Միրզոյան
1423:12«Քաղաքապետարանի հասարակական կարգի պահպանության պետի ժ/պ-ն և իր ենթակաները ցույց տվեցին իրենց լկտի պահվածքը». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
2722:48«Մի հատ կբացատրե՞ք՝ ո՞նց պիտի խաղաղության համաձայնագրում քարտեզ լիներ». Արարատ Միրզոյան
3622:30Թրամփի վարչակազմն իր «ձեռքն է վերցրել» Վաշինգթոնի կայարանը
13322:24«Հետագա ստորագրման ու վավերացման փուլերը իրենց կշռով չեն կարողանա գերազանցել նախաստորագրման փուլը». Արարատ Միրզոյան
4322:12Թուրքական պաշտպանական ընկերության բարձրաստիճան ղեկավարներ են ձերբակալվել
6022:00Հարցազրույց Արարատ Միրզոյանի հետ. ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (տեսանյութ)
4121:50«Կարևոր է, որ հանրությանը մատուցվեն մասնագիտական բացատրություններ». Դավիթ Անանյան
4721:36