Մահացել է ՀՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր, ականավոր ինժեներ Արմեն Կիրակոսյանը

64 տարեկան հասակում մահացել է ՀՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր, ականավոր ինժեներ, մտավորական ու մեծ հայրենասեր Արմեն Արամի Կիրակոսյանը, ով իր ողջ կյանքը նվիրել է հայրենիքին և հայ ժողովրդին: Արմեն Կիրակոսյանը 1993-1995 թվականներին եղել է թեթև արդյունաբերության նախարարի տեղակալ, իսկ 1995-1997 թվականներին՝ արդյունաբերության նախարարի տեղակալ: Այս պաշտոններում Արմեն Կիրակոսյանը ակտիվորեն մասնակցել է երկրի արդյունաբերական քաղաքականության ձևավորմանը և միջազգային կապերի զարգացմանը: 1995 թվականին ընտրվել է ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր և աշխատել մինչև 1999 թվականը՝ լինելով ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: Նրա ներդրումը օրենսդիր գործունեության մեջ նպաստել է երկրի տնտեսական կայունության և զարգացման ամրապնդմանը: Արմեն Արամի Կիրակոսյանն ակտիվ հասարակական գործիչ է եղել՝ զբաղեցնելով հայ-իրանական և հայ-եգիպտական միջկառավարական հանձնաժողովների նախագահի տեղակալի պաշտոնները, ինչպես նաև մասնակցելով հայ-ռուսական և հայ-ուկրաինական խորհրդարանական հանձնաժողովների աշխատանքներին:

Դայակը «պոլի փայտով» դաժանորեն ծեծել է մանկատան երեխային
7219:12
«Պահանջում ենք իրավունքների վերականգնում»․ Արցախի Հանրային խորհուրդ
7416:48
«Գանձասարի, Դադիվանքի փրկության մեր լացը զրո արժեք ունի աշխարհի համար»․ Թաթուլ Հակոբյան
8615:30
«Աշխատավարձերի բարձրացումը նախատեսվում է այն պայմաններում, երբ ՀՀ-ում աճում են սննդամթերքի և վառելիքի գները»․ Ոսկան Սարգսյան
8915:06
«Սեպտեմբերի 19․ ոչ նիկոլական հայ մարդու համար ցավալի օր»․ Մարատ Եգանյան (տեսանյութ)
9314:12
«Դագաղների, դիակների վրա խաղաղության մասին խոսել ու մեդա՞լ տալ․ ամոթ և՛ տվողներին, և՛ ստացողներին»․ Հասմիկ Միքայելյան (տեսանյութ)
9212:48
«Հիշատակի օր» խորագրով հավաք ու երթ է իրականացվում (տեսանյութ)
9612:24
«Փորձությունները կհաղթահարենք բոլորս միասին»․ Գարեգին Երկրորդ (տեսանյութ)
8012:18