Ադրբեջանը Ռուսաստանի դեմ հայց կներկայացնի միջազգային դատարան՝ AZAL ինքնաթիռի կործանման գործով
![]() 470 Հինգշաբթի, 06 փետրվարի, 2025 թ., 10:19
Ադրբեջանն ապացույցներ է հավաքում AZAL ինքնաթիռի կործանման գործով միջազգային դատարան դիմելու համար, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Ադրբեջանն իր ձեռքի տակ ունի «Панцирь-С» հրթիռների բեկորներ, որոնցով խոցվել է ինքնաթիռը։ Ձևավորվում է ապացույցների բազա, հավաքվում են փաստեր և ապացույցներ, նախապատրաստական աշխատանքներ են տարվում միջազգային դատարան դիմելու համար։ «Այնուամենայնիվ, Ռուսաստանի հետ երկխոսության դռները բաց են մնում: Մոսկվան պետք է բացահայտ ընդունի իր մեղքը և պատասխանատվություն ստանձնի, հակառակ դեպքում Բաքուն պատրաստ է հաջորդ քայլերին», գրում է qafqazinfo.az-ը: Հիշեցնենք, որ 2024 թվականի դեկտեմբերի 25-ին Ղազախստանի Ակտաու օդանավակայանի մոտ վթարի էր ենթարկվել AZAL-ին պատկանող մարդատար ինքնաթիռը։ Աղետի հետևանքով զոհվել է 38, վիրավորվել՝ 29 մարդ։
|

Ղազախստանը Հայաստանի երկաթուղային ցանցի կոնցեսիոն կառավարումը ձեռքբերելու շուրջ բանակցություններ չի վարում
5617:58
Սուրեն Սուրենյանցի անդրադարձը՝ Ալեն Սիմոնյանի հայտարարությանը
9317:36
«ԱՄՆ-ն Իրանի հետ հակամարտության մեջ կորցրել է առնվազն 7 արդիական կործանիչ»․ Արա Պողոսյան
8717:24
«Հարավային Կովկասը վերածվում է խաղաղության, անվտանգության և համագործակցության տարածքի»․ Ալիև
21616:19
«Հիմա էլ չգնան իրենց նախկին կանանց կամ զոքանչների կայքերով զակազ տան, թե Սարգսյան Հայկը դուրս է եկել վարչապետի դեմ». Հայկ Սարգսյան (տեսանյութ)
11415:48
«Մեր շահերից ելնելով՝ ձևակերպել ենք պահանջների մեր փաթեթը»․ Բաղայի
20714:33
«Վերջը չդիմացան ու խոստովանեցին». Քրիստինե Վարդանյան (տեսանյութ)
22014:24
«Կարո՞ղ ենք համարել, որ Անդրանիկ Քոչարյանը դեմ է դուրս եկել Նիկոլ Փաշինյանին»․ լրագրողը՝ Հայկ Սարգսյանին (տեսանյութ)
16514:12
