««Ռուսական տան» թեման Պուտինը և Ալիևը հնարավոր է քննարկեն»․ Պեսկով

Բաքվում «Ռուսական տան» շուրջ ստեղծված իրավիճակը կարող է քննարկվել Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Իլհամ Ալիևի շփումների ժամանակ, լրագրողների հետ զրույցում հայտնել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
Փետրվարի 3-ին «Ռուսական տան» գործունեության դադարեցման մասին Բաքվի ԱԳՆ-ն նոտա էր հղել Մոսկվա՝ պատճառաբանելով կառույցի՝ որպես իրավաբանական անձ գրանցված չլինելը։
Ավելի վաղ Զախարովան հայտարարել էր, որ Մոսկվան բազմիցս առաջարկել է Բաքվին այդ հարցը քննարկել դիվանագիտական խողովակներով՝ համապատասխան խորհրդակցությունների շրջանակներում։
«Իհարկե, մեր գործընկերների հետ այս հարցը կբարձրացնենք տարբեր մակարդակներով։ Եթե լինեն շփումներ ամենաբարձր մակարդակով, չենք բացառում, որ այդ հարցը կարող է քննարկվել երկու պետությունների ղեկավարների երկխոսության ժամանակ, ասել է Պեսկովը։

«Թևանյանի գործը մեծ սուտ է․ մեղադրանքի առարկա չկա»․ Դերենիկ Մալխասյան (տեսանյութ)
516:48
«Իշխանությունդ որտեղների՞ց է ուղղորդվում»․ Գագիկ Համբարյան
4316:12
«Հայաստանը փրկելու ճանապարհը ոչ թե հայերին իրար դեմ հանելն է, այլ՝ ազգային համախմբումը»․ Մանուել Մանուկյան
4515:48
«Կալանավորվելուց օրեր առաջ Թևանյանը բացատրում էր, թե աշխարհաքաղաքական ինչ բախումների կիզակետում է հայտնվել ՀՀ-ն»․ Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)
5215:24
«ՌԴ-ն չպետք է ճանաչի ընտրությունները ու չի էլ ճանաչի»․ Վարդան Ղուկասյան
5415:12
Նարեկ Կարապետյանը դատի է տվել Քննչական կոմիտեին
2914:48
Զելենսկին մեկ շաբաթ ժամանակ է տվել Լուկաշենկոյին
9714:36
«Թաթոյանն ա ընդդիմադի՞ր, կլոուն Հա՞յկը, Բաբաջանյա՞նը, թե՞ Վազգենի քուրը»․ Վարդան Ղուկասյան
8614:00