«Թող ասեն` իրենք որտե՞ղ էին գտնվում ամբողջ պատերազմի ժամանակ». Բագրատ Սրբազան

«Սրբազան պայքար»-ի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Սրբազանը յութուբյան իր ուղերձում անդրադարձել է Հայաստանում իշխող ուժի ներկայացուցիչների՝ «վերջին բարոյազուրկ հայտարարություններին՝ Արցախի վերաբերյալ»:
«Արցախցիների վերաբերյալ այդ երևույթը (նկատի ունի Ալեն Սիմոնյանին-խմբ.) ասել Է՝ երբ դուք այդտեղից դուրս եկաք, չնայած անվտանգ չէր, բայց պետք էր մնալ ու կռվել: Ընդ որում՝ պետք էր կռվելն անընդհատ շեշտելով: Չարիքի գլխավորությամբ բացահայտ խոսում են այս մասին՝ փորձելով սահմանափակումներով մոլորեցնող կամ ոլորապտույտ ճանապարհներով արտահայտել իրենց մտքի եղածը, դուք պատկերացրեք իրենք իրենց միջավայրում ինչեր են խոսում: Անընդհատ շեշտում են, որ պետք էր կռվել, պայքարել, այնինչ դուք դուրս եկաք, ՀՀ-ն զենք տրամադրել էր և այլն: Հիմա դուք պատկերացրեք հրապարակային այս մեկ արտահայտության այն ամբողջական պատկերը, երբ իրենք իրենց մեջ են խոսում՝ որպես «Քաղաքացիական պայմանագիր» կամ որևէ խումբ: Պատկերացնում եք՝ մեր կյանքերը սրանց են վստահված: Վաղն էլ շատ հանգիստ կարող են դառնալ ձեզ, սիրելի ժողովուրդ և ասել, որ պետք էր կռվել՝ մոռանալով, Գորիս-Կապան ճանապարհը հանձնել են իրենք, Տավուշի գյուղերը հանձնել են իրենք և դեռ շարունակում են: Քարվաճառը և մնացած հատվածները իրենք ստորագրությամբ են հանձնել, հանձնել են առանց կռվելու և եթե կռվողների մասին խոսում են, առաջին հերթին թող ասեն՝ իրենք որտե՞ղ էին գտնվում ամբողջ պատերազմի ժամանակ՝ կռվելու ո՞ր տիրույթում»,- ասաց Սրբազանը:

«Ադրբեջանը պատրաստվում է պատերազմի, իսկ Փաշինյանը և ՔՊ-ն ժողովրդին խաբում են չեղած խաղաղությամբ»․ Ոսկան Սարգսյան
7400:18
Քաղցրաշենի մանկապարտեզը երկու օրով կփակվի՝ օձի հայտնվելուց հետո
80Երեկ, 23:12
Անկախության տոնի առթիվ Երևանում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներ
89Երեկ, 20:48
#CBS-ը հրապարակել է Իրանի հարվածների հետևանքով ԱՄՆ բազաներում վնասների լուսանկարները (լուսանկար)
270Երեկ, 18:13
«ՀՀ ամենաաղքատ մարզում 15 հազար աշխատատեղի կորստի վտանգ կա». Հայկ Ֆարմանյան (տեսանյութ)
136Երեկ, 10:24
Քիմ Քարդաշյանը 2016 թվականի կողոպուտի գործով խորհրդանշական փոխհատուցում է ստացել
344Երեկ, 09:49
Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ (լուսանկար)
127Երեկ, 08:18
Մոսկվայում դատում են «Սպայկա-Ռուս»-ի հայ ղեկավարներին
165Երեկ, 00:30