«Ապօրինի շրջանառության մեջ բավական մեծ խմբաքանակի զենք-զինամթերք ունենք». Արփինե Սարգսյան
![]() 243 Չորեքշաբթի, 12 փետրվարի, 2025 թ., 22:18 ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը փաստեց, որ ապօրինի շրջանառության մեջ բավական մեծ խմբաքանակի զենք-զինամթերք ունենք։ «2024 թվականի ընթացքում մենք ունեցել ենք 1579 միավոր հրազենի առգրավում։ Եթե համադրենք՝ 152-ով կամ 10.7 տոկոսով ավելին է, քան 2023 թվականի արդյունքներն են։ Այս պահի դրությամբ ունենք ընդհանուր առմամբ 278 միավոր հրազենի առգրավում, որը եթե 2024 թվականի մինչև այս ժամանակահատվածն ենք գնահատում, 57.1 տոկոսով ավելի է, քանի որ անցած տարի 177 միավոր զենք է առգրավվել։ Մեր օրենսդրության մեջ կան պարգևատրական զենքի մասով կարգավորումներ. չկա որևէ ստանդարտ առկա օրենսդրության պայմաններում, որը թույլ կտա, օրինակ, բարձրաստիճան անձանց զենքի պարգևատրման մասով գտնել այն հիմք-հիմնավորումները, որոնք կհավաստիացնեն պետությանը, որ հուսալի պրոցեսի արդյունքում է զենքը պարգևատրման ճանապարհով հասել տվյալ անձի մոտ։ Այս պահի դրությամբ վերջնականացնում ենք օրենսդրական նախաձեռնությունը, որոշակի շտկումներ ունենք, որով խստացվելու են պարգևատրման ինստիտուտին վերաբերող կարգավորումները, որի արդյունքում այն անձինք, որոնք չեն բավարարի ստանդարտին, ըստ օրենսդրական կարգավորման, կսահմանվի ժամկետ, որի շրջանակներում նրանք պարտավորված կլինեն վերադարձնելու զենքը ՀՀ-ին»,- ասաց նախարարը։ |

«Սողոմոն Թեհլերյանի գործողության տարեդարձն արժանի է ժողովրդական ու պետական մակարդակով տոնվելու». Հակոբ Կարապետյան
2109:18
Շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ (լուսանկար)
11208:24
«Իմ պայքարը միայն ծառերի մասին չէ, այլ նաև մանկական լեյկոզների և ասթմայի»․ Քրիստինա Վարդանյան (տեսանյութ)
13403:06
«Ո՞ւմ ծրագրի մեջ կա կետ, որով մշակույթի միջոցով օգնելու են ազատվել «պարտվածի» բարդույթներից»․ Մհեր Մկրտչյան
17602:06
«Մինչև կեսգիշեր ձգձգվեց որոշման հրապարակումը, իբր ի սկզբանե որոշված չէր»․ Ոսկան Սարգսյան
19101:06
«Դուբայում ամերիկյան աշտարակի թիրախավորումը՝ ի պատասխան Իրանի բանկերի վրա կատարված հարձակման»․ Փույա Հոսսեինի
22100:30
Հալեպում հայ կնոջը թալանել և սպանել են
19700:02
«Կոյուղատարից կեղտաջրերը լցվում են Հրազդան գետը․ պատասխանատուներն ուղտի ականջում քնած են»․ Գագիկ Շամշյան (տեսանյութ)
154Երեկ, 23:06
