«Հայաստանը գործուն քայլեր պետք է կատարի Մերձավոր Արևելքում դիրքերի պահպանման ուղղությամբ»․ Հակոբ Բադալյան
![]() 231 Շաբաթ, 15 փետրվարի, 2025 թ., 19:12 Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանն իր թելեգրամյան էջում գրել է․ «Կարծում եմ՝ այն, որ Ադրբեջանը անմիջական ջանք է գործադրում Մերձավոր Արևելք «մտնելու» համար, Սիրիայի իրավիճակի միջոցով, մեզանում պետք է արժանանա էական ուշադրության: Ալիևի նամակը Սիրիայի նախագահին և հրավերը՝ այցելել Բաքու, հենց այդ ջանքի ակնհայտ արտահայտություն են: Չգիտեմ, գուցե նրան «հրավիրում» է Թուրքիան, գուցե Իսրայելը, գուցե երկուսը միասին կամ ոչ մեկը՝ և Ալիևն ինքն է որոշում քայլ անել, բայց բոլոր դեպքերում միտումն ակնառու է: Եվ այստեղ իհարկե կա երկու հանգամանք: Նախ, Ադրբեջանն իհարկե փորձում է դեր ստանձնելով Մերձավոր Արևելքում՝ ընդլայնել իր հնարավորությունները միջազգային քաղաքականության համատեքստում, այդ թվում՝ նաև Կովկասում առաջնորդության իր հավակնության առումով: Մյուսը, ամենևին պետք չէ թերագնահատել նաև այն, որ Ադրբբեջանը Մերձավոր Արևելքում փորձում է հետ չմնալ Հայաստանից, էլ չասած՝ անցնել Հայաստանին: Քանիցս արտահայտվել եմ, որ Հայաստանը, իր դե յուրե սահմաններով լինելով կովկասյան ռեգիոնի պետություն, իր քաղաքական և մասնավորապես դավանա-քաղաքական արեալով մերձավորարևելյան գործոն է, ընդ որում՝ միջազգայնորեն, պատմականորեն որոշակի ճանաչում ունեցող: Ահա այս հանգամանքի ֆոնին է նաև վտանգավոր «իրական Հայաստանի» կոնցեպտ ասվածը, երբ Հայաստանը կարող է «հրաժարվել» ընդլայնվածության հանգամանքից և պարփակվել լոկ իր դե յուրե միջավայրում, այն դեպքում, երբ Ադրբեջանը ընդլայնվում է դեպի Մերձավոր Արևելք: Իսկ եթե հաշվի առնենք այն ցավալի իրողությունը, որ տարիների ընթացքում սիրիական պատերազմի հետևանքով, այլ հակամարտությունների հետևանքով զգալիորեն նվազել է ռեգիոնի հայ համայնքի թիվն ու ազդեցությունը, ապա կարող ենք արձանագրել Մերձավոր Արևելքում էլ մի իրավիճակի ձևավորում, երբ կունենանք Հայաստան-Ադրբեջան խախտված բալանս, ցավոք՝ ոչ հօգուտ մեզ: Այսինքն, եթե տարիներ առաջ այնտեղ ընդհանրապես չկար Հայաստան-Ադրբեջան բալանսի հարց, որովհհետև գետնի վրա հայկական ներկայություն այնտեղ կար՝ և խոսուն ու ազդեցիկ պատմական, դավանա-քաղաքական ներկայություն, որը անկասկած կարևոր ռեսուրս էր նաև Կովկասում գտնվող հայկական պետականության համար, իսկ ադրբեջանական ներկայություն չկար, ապա այսօր և առավել ևս վաղը կարող ենք ունենալ ոչ միայն Ադրբեջանի ներկայություն, այլ դեռ մի բան էլ իր կողմ թեքվող բալանսով: Այստեղ կա նաև Թուրքիայի պահը: Եթե մինչ այդ Մերձավոր Արևելքում հայկական ներկայության, այսպես ասած, հանդիպակաց բալանսը Թուրքիան էր, ինչը Երևանի և Անկարայի միջև ուժերի ակնհայտորեն անհամեմատելի հարաբերակցության պայմաններում այդուհանդերձ կենսունակ և ուժեղ, միջազգայնորեն լեգիտիմ գործոններից մեկն էր, ապա այժմ, ինչպես Կովկասում է Թուրքիան Հայաստանը «թողել» Ադրբեջանի «դիմաց», այդպես էլ կանի դա Մերձավոր Արևելքում: Հետևաբար, կարծում եմ, իհարկե, Թուրքիան շահագրռված կլինի այնտեղ գետնի վրա Ադրբեջանի ներկայությամբ: Ես չգիտեմ, այսօր պաշտոնական Երևանի մակարդակով քննարկվո՞ւմ են այդ խորքային հանգամանքները, թե՞ ոչ: Գոնե այսպես ասած որոշումների կայացման նեղ շրջանակում, որովհետև ավելի լայն կառավարող մեծամասնության շրջանակի մասով կասկած իսկ չունեմ, որ այդ հարցերը ոչ մեկին, թերևս, չեն էլ հետաքրքրում: Բայց գոնե որոշումներ կայացնողների նեղ մակարդակում դրանք պետք է հետաքրքրեն, նույնիսկ «իրական Հայաստանի» կոնցեպտի պայմաններում, որովհետև ի վերջո հնարավոր է այդ կոնցեպտը շարունակել օգտագործել ներքին սպառման համար, օգտագործել գուցե արտաքին ինչ-որ հարցերում, բայց իրական քաղաքականության ռեժիմում այդուհանդերձ գործուն քայլեր կատարել Մերձավոր Արևելքում մեր դիրքերի պահպանման ուղղությամբ: Ի վերջո կան դրա հայկական ռեսուրսները ռեգիոնում, ես բազմիցս մատնանշել եմ դրանք, և կան այդ հարցերը լուծելու նաև հայկական ռեսուրսներ այլ երկրներում էլ: Ի վերջո, իրական Հայաստանի մասշտաբը օբյեկտիվորեն ավելին է, քան այն թվաբանությունը, որ պարբերաբար կրկնվում է 29 հազար յոթհարյուրքանիսի մասին: Այո, այդ իրական ավելի լայն մասշտաբը պահանջում է ռացիոնալ և սթափ կառավարում, բայց ոչ հրաժարում այդ մասշտաբից»։ Աղբյուրը` Հակոբ Բադալյան |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
129Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
216Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
253Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
209Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
273Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
306Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
375Երեկ, 15:22
