Օդանավակայանում Գախարիայի վրա հավկիթներ են նետել

451
Երկուշաբթի, 17 փետրվարի, 2025 թ., 14:49
Վրաստանի նախկին վարչապետ և «Հանուն Վրաստանի» ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Գեորգի Գախարիայի վրա Թբիլիսիի օդանավակայանում ձվեր են նետել։
Քաղաքական գործիչը վերադառնում էր Գերմանիայից, որտեղ մասնակցում էր Մյունխենի անվտանգության համաժողովի պանելային քննարկումներին, որին ներկա չէին կառավարության ներկայացուցիչները։
«Հանուն Վրաստանի» կուսակցությունը հայտարարել է, որ միջադեպի առնչությամբ ոստիկանությունը ոչինչ չի ձեռնարկել: Օդանավակայանի անվտանգության ծառայությունը նույնպես ոչ մի կերպ չի արձագանքել։
Կատարվածի վերաբերյալ Ներքին գործերի նախարարությունը մեկնաբանություն չի տվել։

«Ակնկալում ենք խորացնել ՀՀ-ԱՄՆ գործընկերությունը»․ Ռուբիո
610:04
«Մինսկին ու Երևանին միավորում են ոչ միայն պատմության ընդհանուր էջերը, այլև ժողովուրդների միջև փոխադարձ համակրանքը». Լուկաշենկո
5109:25
«Եդինայա Ռոսիա»-ն առաջատար է Պետդումայի ընտրություններում
5109:19
«Սեն-Պիեռը ֆրանսիական կլինի՝ չնայած Թրամփի քարտեզին». Մակրոն
292Երեկ, 13:12
«TRIPP․ չփարատված մտահոգություններ»․ Սուրեն Սուրենյանց
190Երեկ, 09:18
«Ռազմավարական և ռազմական առումով Վաշինգթոնը ստացավ այն, ինչն ամենից շատ էր պահանջում»․ Վահան Բաբայան
234Երեկ, 01:06
«Արցախի հարցում «միջազգային իրավունքին» ապավինելը քաղաքական անմեղսունակություն է»․ Հակոբ Բադալյան
226Երեկ, 00:48
«Արցախի օկուպացիան ու հայերի բռնագաղթը բխում էին ՀՀ ներկայիս ռեժիմի քաղաքական առաջնահերթությունից»․ Տիգրան Աբրահամյան
183Երեկ, 00:36