Գերմանիայում կոչ են արել համազգային հարցում անցկացնել՝ Ուկրաինային աջակցելու վերաբերյալ

Գերմանական «Սառա Վագենկնեխտ-միություն հանուն բանականության և արդարության» (SWU) կուսակցությունը կոչ է անում համազգային հարցում անցկացնել Ուկրաինային Գերմանիայի աջակցության շարունակման վերաբերյալ, հայտնել է կուսակցության ղեկավար Սառա Վագենկնեխտը։
Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնել էին, որ Եվրոմիությունը նախատեսում է հաստատել Ուկրաինային օգնության մեծ փաթեթ, որի չափը կարող է կազմել 700 միլիարդ եվրո։
«Մենք պահանջում ենք համազգային հարցում անցկացնել Ուկրաինայի նկատմամբ Գերմանիայի քաղաքականության վերաբերյալ»,- ասել է Վագենկնեխտը Berliner Zeitung թերթին։
Վագենկնեխտը կարծում է, որ գերմանական զորքերի հնարավոր ուղարկումն Ուկրաինա ծանր բեռ կլինի Գերմանիայի համար։
«Եթե մենք զորքեր ուղարկենք, կարող ենք դառնալ հակամարտության անմիջական մասնակից։ Լավ է, որ ԱՄՆ-ն բանակցում է Ռուսաստանի հետ, բայց նրանք նաև ուզում են, որ մենք վճարենք հաշիվը և զորքեր ուղարկենք։ «Քաղաքացիները պետք է վետոյի իրավունք ունենան այս հարցում»,- հավելել է քաղաքական գործիչը։
Վագենկնեխտն ընդգծել է, որ իր կուսակցությունը, ինչպես և բնակչության մեծ մասը, դեմ է Ուկրաինային զենքի համար միլիարդների հետագա հատկացմանը և գերմանական զորքեր ուղարկելուն։

«Իշխանության աջակիցների հետ ես ունեմ քաղաքական, մարդկային, քաղաքակրթական անհամատեղելիություն». Նարեկ Գալստյան
11103:06
«Հայաստանը որևէ հիդրո ծրագիր իրականացնելիս պետք է հաշվի առնի նաև հարևանի շահերն ու հետաքրքրություննները». Թաթուլ Հակոբյան
145Երեկ, 20:30
«Եռակողմ բանակցությունների ընդլայնման հարցը Ռուսաստանի հետ չի համաձայնեցվել». Ուշակով
243Երեկ, 19:49
«Ոնց որ կորցրել ա բանանը․ ես հոգեբույժ չեմ, չեմ կարող պատասխանել»․ Էդգար Ղազարյան (տեսանյութ)
163Երեկ, 17:36
«Իր գազի կալոնկայի տեղը կարող ա ինքը գիտի, իմի տեղը որ ցույց տա՝ ուրախ կլինեմ»․ Էդգար Ղազարյան (տեսանյութ)
158Երեկ, 17:30
«Ցանկացած մեկը, ով կպնում է ընտանիքին, պետք իմանա, որ պատասխան տալու է»․ Արա Պողոսյան (տեսանյութ)
123Երեկ, 17:24
«Պուտինի, Թրամփի և Սի Ծինփինի հանդիպումը տեղի կունենա առանց նախապես համաձայնեցված օրակարգի»․ #FT
324Երեկ, 17:13
«Եթե էս ռոբոտին ուղարկենք բանակցությունների, ավելի լավ արդյունքներ կունենանք»․ Սաթիկ Սեյրանյան (տեսանյութ)
118Երեկ, 17:06