Եվրոպական երկրների բանակների շտաբների պետերը կհանդիպեն Փարիզում

Հաջորդ երեքշաբթի՝ մարտի 11-ին, Փարիզում կկայանա այն եվրոպական երկրների բանակների շտաբների պետերի հանդիպումը, որոնք պոտենցիալ պատրաստ են՝ մասնակցելու Ուկրաինայում եվրոպական կոնտինգենտին։
Այս մասին Le Figaro-ին հայտնել են Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին մոտ կանգնած աղբյուրները:
Մակրոնը նախօրեին իր ելույթում հայտարարել էր Ուկրաինայի հարցով «վճռական կոալիցիայի» երկրների շտաբների ղեկավարների հանդիպման մասին։
Փարիզում այս հանդիպմանը ներկա կլինի նաև Ֆրանսիայի նախագահը, նշում է աղբյուրը։
Ինչպես ավելի վաղ հայտարարել էր Մակրոնը, հանդիպումը նվիրված կլինի Ուկրաինայում «եվրոպական ուժերի հնարավոր տեղակայմանը», որոնք «չեն գնա՝ կռվելու առաջին գծում», այլ «կերաշխավորեն խաղաղությանը լիակատար համապատասխանությունը» դրա հաստատումից հետո։
Մակրոնը նաև ընդգծել է, որ ռուս-ուկրաինական պատերազմի ավարտի պայմանները չեն կարող նշանակել Ուկրաինայի փաստացի կապիտուլյացիան, և որ ողջ եվրոպական մայրցամաքի անվտանգության համար անհրաժեշտ է հուսալի խաղաղություն։

ՌԴ ԱԳՆ-ն հերքել է լուրերը, թե Մոսկվան հրաժարվել է համաձայնեցնել Ռուսաստանի նոր դեսպանի թեկնածությունը
1618:12
Հայտնի է, թե նոյեմբերի 29-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններում քաղաքական ուժերը որ համարների ներքո հանդես կգան
226Երեկ, 11:00
«Առաջիկա կիրակի դուրս կբերվի Սկևռայի սրբոց մասանց պահարանը»․ Մայր Աթոռ
33030.10.2026, 10:36
Արգելանք է կիրառվել Արթուր Բաղդասարյանի և նրա հետ փոխկապակցված 7 անձանց գույքերի նկատմամբ (լուսանկար)
50028.10.2026, 16:24
ԱԺ-ն նոր պատգամավոր ունի (տեսանյութ)
51828.10.2026, 12:06
Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է Իսպանիայի թագուհի Սոֆիային (տեսանյութ)
52027.10.2026, 16:06
Դատարանի շենքից փախուստի դիմած կալանավորը հայտնաբերվել է (տեսանյութ)
46727.10.2026, 14:42
Ձերբակալվել է Սիփանիկ գյուղի վարչական ղեկավարը
39827.10.2026, 11:00