«Համբերությանս բաժակը լցվել է». Սամվել Բալասանյան
![]() 201 Այսօր, 13:30 Լրատվամիջոցներում տարածվել է Գյումրու նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանի արձագանքը՝ Գյումրիում Նիկոլ Փաշինյանի հնչեցրած հայտարարությանը. «Սիրելի՛ հայրենակիցներ, սիրելի՛ գյումրեցիներ, վարչապետի պաշտոնը զբաղեցնող հայտնի անձը Գյումրիում անցկացվող իրենց նախընտրական միջոցառման ժամանակ անդրադարձել է ինձ, հայտարարելով «Սև Բերդ» ամրոցի ապօրինի սեփականաշնորհման մասին: Առողջությանս հետ կապված և իմ ընտանիքին բաժին հասած փորձությունների բերումով՝ երկար ժամանակ չեմ անդրադարձել տվյալ անձի հայտարարություններին, սակայն համբերությանս բաժակը լցվել է: Այս ամենի մեջ ամենազավեշտալին այն է, որ նա նույնիսկ տեղյակ չէ, որ շինծու քրեական գործը վերաբերվում է ոչ թե «Սև Բերդ» ամրոցին, այլ դրան հարակից հողերին: Կարծում եմ, քեզ զեկուցող տգետներ շատ կան: Բոլոր գյումրեցիները գիտեն, թե ինչ վիճակում է գտնվել «Սև Բերդ» ամրոցը մասնավոր անձից իմ գնելուց առաջ, նորից եմ կրկնում՝ ՄԱՍՆԱՎՈՐ ԱՆՁԻՑ և ինչ է դարձել հիմա: Մշակութային, մարզական, պետական (որոնց մասնակցել ես ինքդ) մակարդակի ինչ միջոցառումներ են տեղի ունեցել «Սև բերդ»-ում՝ բացարձակապես անվճար, մինչ օրս քաղաքի տուրիստական զարդն է՝ նորից անվճար: Ձեր խղճուկ խմբակը Գյումրիի զբոսաշրջային զարգացման համար չի արել 10 տոկոսն այն ամենի, ինչ արել է «Սև Բերդ» ամրոցը՝ մեր քաղաք հարյուր հազարավոր այցելուներ բերելով ու դառնալով թիվ մեկ այցեքարտը: Ինչ վերաբերում է «Սև Բերդ»-ի ապօրինի լինելուն, խորհուրդ եմ տալիս նախքան մեղադրելը, անմեղության կանխավարկած խախտելը, քո ելույթով պետական ողջ գործիքակազմը իմ ընտանիքի դեմ տրամադրելը՝ ստանալ ճիշտ տեղեկություններ: Մարդկային, բարոյական բոլոր սահմանները անցած անձին, խորհուրդ եմ տալիս հեռու մնալ ինձանից և իմ ընտանիքից: Սիրելի՛ հայրենակիցներ, սիրելի՛ գյումրեցիներ, առողջական խնդիրներս կարգավորվելուն պես վերադառնալու եմ Գյումրի: Ինձ հետ կապված բոլոր շինծու մեղադրանքներին իրավական և քաղաքական պատասխանը տալու եմ, իսկ որդուս՝ Խաչատուր Բալասանյանի գործով «իրավական գործընթացը» դատաքննությունը մտել է բաց փուլ, իրավական ֆարսը բոլորի համար ակնհայտ է լինելու, չնայած այս խմբակի գործողություններում իրավական հետք փնտրելը անիմաստ է: Այդ անձը խոսեց «վերջին բոյի» մասին, ասեմ որ վերջին բոյ պետք էր տալ ուրիշ տեղ, այլ ոչ թե Գյումրիում՝ «Սև Բերդ»- ի դեմ: Սիրելի գյումրեցիներ, իմ կոչն է ձեզ՝ ակտիվորեն մասնակցել Գյումրիում կայանալիք ավագանու արտահերթ ընտրություններին՝ մինուս մեկ ձևաչափով, մերժելով մեր ազգին սև ու սպիտակի բաժանած խմբակին և նրանց դրածոյին: Աստված Պահապան Հայ Ազգին»: |
«Սիրիան քաղաքացիական պատերազմի մեջ ներքաշելու փորձ»․ Ալ-Շաարան՝ տեղի ունեցածի մասին (տեսանյութ)
9017:50«Փաստ չէ՝ ադմինիստրատիվ ինչ լծակներ կկիրառեն, որ Երևանի նման Գյումրիում էլ «կրեն»»․ Աննա Կոստանյան
9517:18Ալավիները պաշտպանություն են խնդրել Իսրայելի կառավարությունից. #i24
12517:14«Ադրբեջանական տեղեկատվական տիրույթը լծվել է Սյունիքի մասին ալիևյան կեղծիքների «ապացուցմանը»»․ Տաթևիկ Հայրապետյան (տեսանյութ)
10217:00«Ուժային կառույցի ղեկավարին մեկ սմս-ով ասում են՝ ցտեսություն․ ինչպե՞ս եք գնահատում»․ հարց՝ Կարեն Բատիկյանին (տեսանյութ)
13716:48«Մենք բոլորից ուժեղ ենք»․ Թրամփը՝ ՌԴ-Իրան-Չինաստան զորավարժությունների մասին
13116:44ՀՅԴ Բյուրոյի նորընտիր անդամները հանդիպել են Սամվել Շահրամանյանի հետ
14316:30«Ձեր կինը դատավոր է, կաշառքի մասին տեղեկություն լինի, ի՞նչ կանեք»․ հարց՝ Կարեն Բատիկյանին
15016:24