«ԱՄՆ-ն պաշտոնապես չեղարկել է USAID-ի ծրագրերի 83%-ը»․ Ռուբիո

ԱՄՆ նոր վարչակազմը պաշտոնապես չեղարկել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) կողմից հովանավորվող ծրագրերի 83%-ը։ Այս մասին X-ի իր էջում հայտնել է պետքարտուղար Մարկո Ռուբիոն։
ԱՄՆ կառավարությունը կդադարեցնի ավելի քան 5200 պայմանագրերի ֆինանասավորումը, ասվում է Ռուբիոյի գրառման մեջ։ Նրա խոսքով՝ դրանց իրականացումը հանգեցրել է նրան, որ «տասնյակ միլիարդավոր դոլարներ ծախսվել են այնպիսի եղանակներով, որոնք չեն ծառայում (որոշ դեպքերում նույնիսկ վնասում են) Միացյալ Նահանգների ազգային շահերին»:
«Քոնգրեսի հետ խորհրդակցելով՝ մենք մտադիր ենք ավելի արդյունավետ կերպով կառավարել ծրագրերի մնացած 18 տոկոսը՝ Պետդեպարտամենտի ղեկավարությամբ»,- ասել է Ռուբիոն:
Իր գրառման մեջ պետքարտուղարը շնորհակալություն է հայտնել նաև Իլոն Մասկի՝ «Կառավարության արդյունավետության գրասենյակին» (DOGE) և Պետքարտուղարության «աշխատասեր անձնակազմին»։ Հազարավոր ծրագրերի փոխհատուցումը Ռուբիոն անվանել է «վաղուց անհրաժեշտ և պատմական բարեփոխում»:

Թուրքիան կոշտ զգուշացում է հղել Ռուսաստանին ու Ուկրաինային
300Երեկ, 22:19
Ռուսաստանը վերսկսում է հացահատիկի արտահանումը Ազովի ծովից
196Երեկ, 20:49
«Եղած հնարավորությունները պետք չէ վտանգել»․ Գագիկ Ծառուկյան
157Երեկ, 11:12
Հունգարիան, Չեխիան և Սլովակիան չեն ցանկանում մասնակցել Ուկրաինային տրամադրվող նոր վարկի ֆինանսավորմանը
55626.10.2026, 23:31
«Հարկատուների գումարների տնօրինման վերաբերյալ հարցեր ունեմ»․ Մհեր Կարագոզյան
59624.10.2026, 01:06
«Եթե ԵԱՏՄ-ն կասեցնի ՀՀ անդամակցությունը, ներկրվող ապրանքները թանկանալու են 20 տոկոսով»․ Հայկ Ֆարմանյան (տեսանյութ)
61723.10.2026, 15:00
Ռուսական դիզելային վառելիքով բեռնված առաջին լցանավն ուղևորվել է դեպի Նյու Յորք
177123.10.2026, 12:48
«Բնական գազի գնի՝ 69%-ով բարձրացումը չի հանգեցնի էլեկտրաէներգիայի սակագնի նույնքան աճի»․ Հրայր Կամենդատյան
69422.10.2026, 02:06