Չորեքշաբթի, 10 սեպտեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +26 °C

«Արին Բերդի փողոցն անմխիթար վիճակում է. պետական մարմինները չեն արձագանքում». ակցիայի մասնակից

«Արին Բերդի փողոցն անմխիթար վիճակում է. պետական մարմինները չեն արձագանքում». ակցիայի մասնակից
199
Երեքշաբթի, 11 մարտի, 2025 թ., 11:36

Երևանի Արին Բերդ փողոցի բնակիչները բողոքի ակցիա են իրականացնում՝ պահանջելով վերանորոգել փողոցի մեծ փոսերը: Ակցիայի մասնակիցը լրագրողների հետ զրույցում մանրամասնեց. «Փողոցը երկար ժամանակ է՝ գտնվում է անմխիթար վիճակում: Այստեղ բազմաթիվ հիմնարկություններ և գործարաններ կան: Այդ գործարաններին սպասարկում են մեծ մեքենաները: Դրա պատճառով փոսեր են առաջացել, որոնք ամեն եղանակից հետո ավելի են խորանում: Դիմել ենք համապատասխան մարմիններին, բայց առ այսօր արձագանք չկա»:

Արին Բերդի փողոցի բնակիչները բողոքի ակցիա են իրականացնում