«Մի հատ կինոթատրոն չկա, որ բոլոր ֆիլմերը հայերեն թարգմանությամբ լինեն»․ Ռուբեն Ռուբինյան

«Մեր անկախության հանրաքվեից անցել է 34 տարի, բայց մինչև հիմա մեր կինոթատրոններում ֆիլմերը ցուցադրում են ռուսերեն թարգմանությամբ։ Մի հատ կինոթատրոն չկա, որ բոլոր ֆիլմերը հայերեն լինեն: Ես դեմ չեմ՝ թող որոշ ֆիլմեր լինեն ռուսերեն թարգմանությամբ՝ ռուսալեզու մարդկանց համար: Բայց այս հարցը լուծում չունի՞»,- ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանին հարցրեց Աժ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը։
Ի պատասխան նախարարը հիշեցրեց, որ ԱԺ-ն 2021 թվականին ընդունել է Կինեմատոգրաֆիայի մասին օրենքը՝ կարգավորելով վերը նշված հարցը․ «Բայց այդ պահանջը սահմանել է 2030 թվականից, ինչը շատ ուշ է:
Եվ մենք հիմա բերում ենք Կինեմատոգրաֆիայի մասին օրենքի փոփոխություն, որն առաջիկայում, հուսով եմ, կհասնի ԱԺ և մենք կկարողանանք դա քննարկել աշնանային նստաշրջանում: Դրանով առաջարկում ենք, որպեսզի այդ կարգավորումն ուժի մեջ մտնի 2026-ի հունվարից: Տեխնոլոգիական լուծումները թույլ են տալիս, որ հայերեն ենթագրերով ֆիլմերի հեռարձակումը դառնա օրենսդրական պահանջ»,- ասաց Անդրեասյանը՝ մանրամասնելով, որ ըստ սահմանվող պահանջի՝ կինոթատրոններում կամ հեռուստատեսությամբ հեռարձակվող բոլոր ֆիլմերը պետք է ունենան հայերեն կրկնօրինակում կամ հայերեն ենթագրեր։

Արցախի մշակույթի նախկին նախարարները դիմել են Ժաննա Անդրեասյանին
181Երեկ, 14:48
Հայտնի են «Էմմի» մրցանակաբաշխության դափնեկիրները (տեսանյութ)
77815.09.2026, 13:55
«Մատուռն ուսումնասիրված և ընդգրկված չէ գյուղի պատմության և մշակույթի հուշարձանների ցանկում»․ Վարդան Ոսկանյան
48813.09.2026, 16:48
«Երեք հազար տարվա հայկական գավաթների դիզայնին ուշադրություն դարձրեք»․ Սուքիաս Թորոսյան
49113.09.2026, 15:48
Եղեգիսի 1340 թվականի բացառիկ խաչքարը՝ մաշված, բայց կանգուն (լուսանկար)
51912.09.2026, 23:54
«Հավատի խաչվող գույները». Ռոբերտ Էլիբեկյանի արվեստը՝ Մատենադարանի միջնադարյան ձեռագրերի կողքին (լուսանկար)
46912.09.2026, 21:42
Քննարկվել է մարզերի 13 պատմամշակութային օբյեկտներին պատմության և մշակույթի անշարժ հուշարձանի կարգավիճակ տալու հարցը
59810.09.2026, 16:12
«Գոյ» թատրոնը վերադառնում է
78208.09.2026, 23:12