«Եվրոպան կարող է զորքեր ուղարկել Ուկրաինա առանց Ռուսաստանի համաձայնության»․ Մակրոն
![]() 432 Կիրակի, 16 մարտի, 2025 թ., 09:43 Եվրոպական երկրները կարող են խաղաղապահ ուժեր ուղարկել Ուկրաինա, եթե Կիևը համապատասխան խնդրանք ներկայացնի, Le Parisien-ին տված հարցազրույցում հայտնել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։ Նա շեշտել է, որ այդ դեպքում Ռուսաստանի կարծիքը հաշվի չի առնվի։ Ուկրաինայում խաղաղապահներ տեղակայելու ծրագիրը գտնվում է «հաստատման վերջին փուլում», գրում է թերթը։ Էմանուել Մակրոնի խոսքով՝ յուրաքանչյուր եվրոպական երկրից կարող է մի քանի հազար մարդ ուղարկվել Ուկրաինա՝ ցույց տալու Արևմուտքի «երկարաժամկետ աջակցությունը» Կիևին։ Եվրոպացի զինվորների ներկայության «առանցքային կետերը» կարող են լինել Կիևը, Լվովը և Օդեսան։ Մարտի 2-ին Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը խոսել է Եվրոպայի կողմից Լոնդոնի և Փարիզի գլխավորությամբ «կամավորների կոալիցիա» ստեղծելու հնարավորության մասին։ Նա հաստատել է Ուկրաինայում իրենց ռազմական անձնակազմը տեղակայելու եվրոպական երկրների ցանկությունը։ Ռուսաստանը բազմիցս հանդես է եկել Ուկրաինայի տարածքում ՆԱՏՕ-ի զորքերի տեղակայման դեմ: Մարտի 11-ին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը նման նախաձեռնություններն անվանել է Ուկրաինայի իշխանություններին փրկելու արևմտյան երկրների փորձ։ |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
168Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
231Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
275Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
218Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
176Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
299Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
329Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
402Երեկ, 15:22
