Կիրակի, 16 մարտի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +22 °C

«Ուկրաինան և Եվրոպան հնարավոր է չընդունեն հրադադարի համաձայնագրի՝ ՌԴ պայմանները»․ #Bloomberg

«Ուկրաինան և Եվրոպան հնարավոր է չընդունեն հրադադարի համաձայնագրի՝ ՌԴ պայմանները»․ #Bloomberg
236
Այսօր, 11:13

Ուկրաինան և Եվրոպան կարող են չընդունել հրադադարի համաձայնագրի՝ Ռուսաստանի պայմանները. Այս մասին գրում է Bloomberg-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Գործակալությունը նշում է, որ ԱՄՆ-ն դեռ չի արձագանքել Ռուսաստանի առաջարկներին։ Միևնույն ժամանակ, Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Վաշինգտոնից պահանջել է «հստակ» և «հաստատ» պատասխան տալ, եթե Մոսկվան հրաժարվի կրակը դադարեցնել։
Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ Մոսկվան կողմ է Կիևի հետ հնարավոր զինադադարին, սակայն այստեղ կան նրբություններ։ Դրանցից մեկը Կուրսկի շրջանն է։ Պուտինը 30-օրյա հրադադարը ձեռնտու է անվանել Ուկրաինայի համար։ Նա վստահ է, որ ուկրաինական կողմը լուծում է փնտրում այս խնդրին, քանի որ տարածաշրջանում իր ողջ զինվորական անձնակազմը արգելափակված է։