Լավրովը կոչ է արել դադարեցնել հութիների դեմ ուժի կիրառումը

Հայտնել էինք, որ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հեռախոսազրույցի ընթացքում ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովին տեղեկացրել է Եմենի հութիների դեմ ԱՄՆ ռազմական գործողության մասին։
Հեռախոսազրույցը տեղի է ունեցել մարտի 15-ին Վաշինգտոնի նախաձեռնությամբ։
«Ամերիկյան ներկայացուցչի կողմից ներկայացված փաստարկներին ի պատասխան՝ Լավրովն ընդգծել է ուժի կիրառման անհապաղ դադարեցման անհրաժեշտությունը, բոլոր կողմերի համար քաղաքական երկխոսության գնալու կարևորությունը՝ հետագա արյունահեղությունը բացառող լուծում գտնելու համար»,- ասվում է ՌԴ ԱԳՆ կայքում։
Բացի այդ, Լավրովն ու Ռուբիոն քննարկել են նաև փետրվարի 18-ին Սաուդյան Արաբիայում ռուս-ամերիկյան բանակցություններից հետո կոնկրետ քայլերը։ Արտաքին գործերի նախարարության ղեկավարն ու ԱՄՆ պետքարտուղարը պայմանավորվել են շարունակել շփումները։
Հիշեցնենք՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մարտի 15-ին հայտարարել է, որ հրամայել է զինվորականներին գործողություններ սկսել Եմենի հութիների դեմ։ Նա նշել է, որ որոշումը կապված է ամերիկյան և այլ երկրների նավերի, ինչպես նաև ինքնաթիռների և անօդաչու թռչող սարքերի դեմ «ծովահենության, բռնության և ահաբեկչության շարունակական արշավի» հետ։ Շուտով ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը հայտարարեց Եմենում լայնածավալ գործողության մեկնարկի մասին։ Անսար Ալլահ շարժման հութիներն իրենց հերթին ընդգծել են, որ ամերիկյան ավիահարվածներն անպատասխան չեն մնա։
Al-Arabiya հեռուստաալիքի տվյալներով՝ Եմենում ամերիկյան հարվածների հետևանքով արդեն 31 մարդ է զոհվել, ավելի քան 100 եմենցիներ վիրավորվել են։

«Իշխանության աջակիցների հետ ես ունեմ քաղաքական, մարդկային, քաղաքակրթական անհամատեղելիություն». Նարեկ Գալստյան
9403:06
«Հայաստանը որևէ հիդրո ծրագիր իրականացնելիս պետք է հաշվի առնի նաև հարևանի շահերն ու հետաքրքրություննները». Թաթուլ Հակոբյան
135Երեկ, 20:30
«Եռակողմ բանակցությունների ընդլայնման հարցը Ռուսաստանի հետ չի համաձայնեցվել». Ուշակով
224Երեկ, 19:49
«Ոնց որ կորցրել ա բանանը․ ես հոգեբույժ չեմ, չեմ կարող պատասխանել»․ Էդգար Ղազարյան (տեսանյութ)
152Երեկ, 17:36
«Իր գազի կալոնկայի տեղը կարող ա ինքը գիտի, իմի տեղը որ ցույց տա՝ ուրախ կլինեմ»․ Էդգար Ղազարյան (տեսանյութ)
150Երեկ, 17:30
«Ցանկացած մեկը, ով կպնում է ընտանիքին, պետք իմանա, որ պատասխան տալու է»․ Արա Պողոսյան (տեսանյութ)
118Երեկ, 17:24
«Պուտինի, Թրամփի և Սի Ծինփինի հանդիպումը տեղի կունենա առանց նախապես համաձայնեցված օրակարգի»․ #FT
299Երեկ, 17:13
«Եթե էս ռոբոտին ուղարկենք բանակցությունների, ավելի լավ արդյունքներ կունենանք»․ Սաթիկ Սեյրանյան (տեսանյութ)
113Երեկ, 17:06