«Պուտին-Թրամփ հանդիպման նախապատրաստական աշխատանքները շարունակվում են»․ Ուշակով

ՌԴ և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի հանդիպումը կկազմակերպվի հենց որ անհրաժեշտություն լինի։ Այս մասին, ռուսական «Կոմերսանտի» փոխանցմամբ, հայտնել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։ Նա պարզաբանել է, որ ռուսական կողմը պատրաստվում է հանդիպմանը, և թեման քննարկվում է Վաշինգթոնի հետ։
«Մենք պատրաստվում ենք հանդիպմանը, և այն կկազմակերպվի հենց որ դրա անհրաժեշտությունը առաջանա»,- ասել է Ուշակովը։
Նրա խոսքով, ներկայումս երկու երկրների միջև շփումները տեղի են ունենում «այլ մակարդակներով»։ «Հանդիպումը կամ հեռախոսազրույցը կարելի է բավականին արագ կազմակերպել, բայց ես դեռ որևէ կոնկրետ բան չեմ կարող ասել»,- հավելել է նա։
Մարտի 13-ի երեկոյան Մոսկվայում փակ բանակցություններ են տեղի ունեցել Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Վիտկովի միջև։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի խոսքով՝ Վլադիմիր Պուտինը պարոն Ուիթկովի միջոցով «տեղեկատվություն և լրացուցիչ ազդանշաններ է փոխանցել նախագահ Թրամփին»։ Թրամփը մարտի 13-ին կայացած հանդիպման արդյունքները գնահատել է որպես «շատ լավ և արդյունավետ»։
Դոնալդ Թրամփի հատուկ բանագնացին հանդիպելուց առաջ Պուտինն ասել է, որ Ռուսաստանը համաձայնել է դադարեցնել ռազմական գործողությունները Ուկրաինայում, բայց պայմանով, որ դա կբերի երկարաժամկետ խաղաղության։

«Սաուդյան Արաբիան ունի և՛ փող, և՛ տեխնիկա, սակայն չունի այն լծակը, որը կարող է ստիպել հակառակորդին կանգ առնել»․ Արտակ Զաքարյան
6203:06
«Այստեղ արդեն սահման է անցնում ոչ թե բառը, այլ պետությունը»․ Վլադիմիր Մարտիրոսյան (տեսանյութ)
7102:06
«Առևտրականների կյանքն ու անվտանգությունը թողնված է «բախտի քմահաճույքին»»․ Կարեն Հեքիմյան
7901:06
«Գերմանիայից ժամանած բժշկին թույլ չեն տվել տեսակցել և զննել Գագիկ Խաչատրյանին»․ պաշտպանական թիմ
8900:12
«Մարդ պետք է այնքան բարձր հեղինակություն ունենա, որ իրեն դիմավորեն իր օդաչուն և բորտուղեկցորդուհին»․ Էդգար Ղազարյան
10400:00
«Միջոցները որոշել ենք փոխանցել Տիգրանաշենի կարիքների համար»․ Նարեկ Կարապետյան
79Երեկ, 23:24
ԱԺ պատվիրակությունը սեպտեմբերի 27-ից հոկտեմբերի 2-ը կմեկնի Ստրասբուրգ
70Երեկ, 23:00
Ռուբինյանը պատգամավորներին պարգևատրելու մասին կարգադրություն է ստորագրել
80Երեկ, 22:42