Նախնական տվյալներով` Էրդողան-Թրամփ հանդիպումը կկայանա ապրիլի վերջին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հեռախոսազրուց է ունեցել ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հետ: Հեռախոսազրուցի ընթացքում նախագահները երկկողմ հարաբերությունների հետ մեկտեղ քննարկել են նաև տարածաշրջանային ու գլոբալ հարցեր: Նշվում է, որ առաջիկայում նախատեսվում է երկու երկրների նախագահների հանդիպումը: Ըստ նախնական տվյալների՝ Էրդողան-Թրամփ հանդիպումը կկայանա ապրիլի վերջին Սպիտակ տանը:
Ինչպես հաղորդում է Bloomberg-ը, թուրքական կողմն արդեն աշխատում է հանդիպման կազմակերպման ուղղությամբ։ Էրդողանն Անկարայի և Վաշինգթոնի միջև ավելի ամուր գործընկերությունը կարևոր է համարում տարածաշրջանային կայունության համար, քանի որ Թուրքիան ձգտում է առաջատար միջնորդ դառնալ աշխարհաքաղաքական հարցերում՝ Ուկրաինայից մինչև Սիրիա:
Աղբյուրները նշել են, որ Թուրքիայի դերը՝ որպես ՆԱՏՕ-ի հիմնական անդամ, հատկապես կարևոր է, քանի որ Միացյալ Նահանգները վերագնահատում է Եվրոպայի հանդեպ իր պարտավորությունները: Թուրքիան ձգտում է համագործակցել Միացյալ Նահանգների հետ, և որ դա կարող է ներառել թուրքական զորքերի միացումը Ուկրաինայում ապագա խաղաղապահ առաքելությանը:

Հայտնի է, թե նոյեմբերի 29-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններում քաղաքական ուժերը որ համարների ներքո հանդես կգան
223Երեկ, 11:00
«Առաջիկա կիրակի դուրս կբերվի Սկևռայի սրբոց մասանց պահարանը»․ Մայր Աթոռ
32730.10.2026, 10:36
Արգելանք է կիրառվել Արթուր Բաղդասարյանի և նրա հետ փոխկապակցված 7 անձանց գույքերի նկատմամբ (լուսանկար)
49828.10.2026, 16:24
ԱԺ-ն նոր պատգամավոր ունի (տեսանյութ)
51628.10.2026, 12:06
Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է Իսպանիայի թագուհի Սոֆիային (տեսանյութ)
51927.10.2026, 16:06
Դատարանի շենքից փախուստի դիմած կալանավորը հայտնաբերվել է (տեսանյութ)
46627.10.2026, 14:42
Ձերբակալվել է Սիփանիկ գյուղի վարչական ղեկավարը
39627.10.2026, 11:00
«Զապ»-ի նախկին փեսան վիճաբանել է բժշկական անձնակազմի և նախկին կնոջ հետ՝ կիրառելով ֆիզիկական ուժ
40427.10.2026, 10:12