«Ադրբեջանը շարունակում է ապատեղեկատվություն տարածել». ՀՀ ՊՆ

ՀՀ ՊՆ-ն հայտնում է․ «Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե մարտի 19-ին՝ ժամը 19:00-19:10-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը։
Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմն առաջարկել է հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի և/կամ այդ մասին տեղեկությունների հետաքննության Հայաստան-Ադրբեջան համատեղ մեխանիզմ ստեղծել, ինչին մինչև օրս Ադրբեջանը չի արձագանքել։
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը վերահաստատում է, որ ՀՀ վարչապետի աշխատակազմի դիրքորոշմանը համապատասխան՝ պատրաստ է հետաքննել Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը հիմնավորող փաստերը՝ դրանք ՀՀ-ին փոխանցելու պարագայում։
Այս պահի դրությամբ Ադրբեջանի Հանրապետությունը Հայաստանի Հանրապետությանը չի փոխանցել ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումների կողմից հրադադարի ռեժիմի խախտման ոչ մի փաստական տվյալ կամ հիմնավորում»։

«Ինչո՞ւ էին հենց Բարխուդարլուի հարևանությամբ պաշտպանական մեծ շրջան կառուցում». Գևորգ Թոսունյան (լուսանկար)
17101:06
Սփյուռքի գործերի երկու նոր հանձնակատար է նշանակվել
14700:00
«Արտաշրջանային ուժերի միջամտությունը կարող է հանգեցնել անկայունության». Իրանի խորհրդարանի նախագահ
155Երեկ, 21:00
Արարատ Միրզոյանը ներկայացրել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ուղղությամբ տարվող աշխատանքները
187Երեկ, 15:30
Դավիթ Սանամյանն ազատվել է ԱԱԾ տնօրենի տեղակալի պաշտոնից
167Երեկ, 13:06
Արարատ Միրզոյանն ու Աբբաս Արաղչին առանձնազրույց են ունեցել
159Երեկ, 12:18
Կանխվել է քրեական հեղինակության կողմից նախապատրաստված սպանությունը (տեսանյութ)
175Երեկ, 11:42
«Վանա լիճ դրախտ» ռեստորանային համալիրի օտարման գործընթացում խախտում է հայտնաբերվել
154Երեկ, 10:42