Թուրքիան Թրամփին կոչ է արել դուրս բերել ամերիկյան զորքերը Սիրիայից

Սիրիայում ԱՄՆ-ի զինված ուժերի շարունակական ներկայությունը ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի համար առաջնահերթություն չէ, հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը։
«Մենք տեսնում ենք, որ Սիրիայում ամերիկյան զորքերի շարունակական ներկայությունը ԱՄՆ-ի նախագահի առաջնահերթությունների թվում չէ։ Նրանց ներկայությունն այնտեղ գին ունի։ Ամերիկյան հասարակությունն սկսել է կասկածի տակ դնել Սիրիայում ԱՄՆ-ի ռազմական ներկայությունը պահպանելու իմաստը: Բացի այդ, նախկինում Սիրիայում կային գործոններ, ինչպիսիք են Իրանը, Ռուսաստանը և Ասադի ռեժիմը, սակայն այժմ իրավիճակը փոխվել է։ Նախագահ Թրամփն այժմ պետք է համոզվի ամերիկյան զորքերի շարունակական ներկայության անհրաժեշտության մեջ: Եթե Ամերիկան դուրս բերի իր զորքերը, դա նրանց վրա ավելի քիչ կարժենա»,- Ֆիդանի խոսքը մեջբերում է TRT-ն։
Անդրադառնալով սիրիական տարածքում Իսրայելի ներկայության հարցին՝ ԱԳՆ-ի ղեկավարը հիշեցրել է, որ «Իսրայելը գրեթե 50 տարի է, ինչ օկուպացնում է հարավային Սիրիան»։
«Այսօր նա փորձում է ընդլայնել օկուպացիոն գոտին, փորձեր են արվում այն հայտարարել զենքից զերծ գոտի՝ որպես հիմնավորում նշելով եզդիների և դրուզների խնդիրը։ Կարևոր է, որ իսրայելական այս էքսպանսիոնիզմը մերժվի բոլոր հարթակներում»,- մանրամասնել է նախարարը։
Թուրքիայի արտգործնախարարը նաև նշել է, որ Սիրիայի կառավարությունը միջազգային հանրության հետ միասին որոշում կկայացնի Սիրիայի տարածքից իսրայելական զորքերի հետագա դուրսբերման վերաբերյալ։

«Իրանի նախագահի հետ հանդիպումը նախաձեռնվել է, որպեսզի աղաղակող չլինի դիսբալանսը». Հակոբ Բադալյան
7703:00
«Ալեն Սիմոնյանն իր վրա պատասխանատվություն է վերցնում». Դերենիկ Մալխասյան
7801:36
«Ներհանրային, միջընտրազանգվածային երկխոսությունը՝ որպես միակ ելք». Վահե Հովհաննիսյան
10100:18
«Իրանի չար ռեժիմը կընկնի ավելի շուտ, քան ոմանք կարծում են». Նեթանյահու
17400:06
Իրանի նախագահը Նիկոլ Փաշինյանին է նվիրել «ԱՄՆ-ի օգնությունը» վերնագրով գիրք (տեսանյութ)
97Երեկ, 22:30
«Փաշինյանը ներհայաստանյան զսպանակը չսեղմելու մեկ ճանապարհ ունի». Վլադիմիր Մարտիրոսյան
111Երեկ, 20:18
«Երբ պետական համակարգը հենվում է վախի, ատելության և բռնության վրա, այն ներսից դատարկվում է»․ Հրայր Կամենդատյան
113Երեկ, 18:00
«Ադրբեջանն ավելի ագրեսիվ կերպով է առաջ տանում «Արևմտյան Ադրբեջանի» թեման»․ Թաթուլ Հակոբյան
120Երեկ, 17:24