«Ռուսների հետ կլինի երկու շատ բարդ հարց՝ ամբողջական զինադադար և տարածքների հարց». Զելենսկի

ԱՄՆ-ն ուկրաինական պատերազմի կարգավորման շուրջ բանակցությունների ընթացքում Ռուսաստանի հետ քննարկում է տարածքների հարցը։ Սակայն Կիևի հետ տարածքների վերաբերյալ պայմանավորվածություններ չկան։ Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
«Կարծում եմ, որ ամերիկյան կողմը ռուսների հետ խոսում է տարածքների մասին, մենք մտահոգված ենք, որ հենց ԱՄՆ-ն ազդեցություն ունենա Ռուսաստանի վրա, և ոչ թե հակառակը»,- նշել է նախագահը։
Զելենսկու խոսքով՝ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն ունի բավականաչափ ուժ, գործիքներ և պատժամիջոցներ՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի վրա ազդելու և պատերազմը դադարեցնելու համար։ Սակայն Կիևը մտահոգված է, որ ԱՄՆ-ն և Ռուսաստանը քննարկում են Ուկրաինայի մասին ինչ-որ բան՝ առանց Ուկրաինայի:
«Հասկանալի է, որ նրանք բարձրացնում են տարածքների հարցը: Եվ մեզ հետ տարածքների վերաբերյալ պայմանավորվածություններ չեն եղել: Նրանք գիտեն, որ դա ցավոտ հարց է»,- հավելել է Զելենսկին:
Ուկրաինայի նախագահն ընդգծել է, որ ուկրաինական տարածքների հարցը եղել և մնում է ամենաբարդներից մեկը ռուս-ուկրաինական պատերազմի ավարտի գործընթացում։
«Ես հենց սկզբից խոսել եմ այդ մասին: Կարծում եմ, որ ռուսների հետ կլինի երկու շատ բարդ հարց՝ ամբողջական զինադադար և տարածքների հարց, հետևաբար, սա դժվար երկխոսություն կլինի, բայց դա տեղի կունենա»,- ասել է պետության ղեկավարը:

«Երևանում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության առանձին գործառույթը»․ ՍԱՏՄ
820:00
Փաշինյանը և Զելենսկին քննարկել են երկկողմ փոխգործակցությանը վերաբերող հարցեր
3719:06
«Ուզում ենք հասկանալ այն ձևաչափը, որով ԱԺ էֆեկտիվությունը կաճի»․ Նարեկ Կարապետյան (տեսանյութ)
4518:42
«Հայկական օդանավերը ԵՄ երկրներ չեն կարողանում թռչել. մեծ անելիքներ կան». Տիգրան Աբրահամյան (տեսանյութ)
5618:18
«Պետք է լուրջ վերաբերվել ռազմական օբյեկտների վրայով թռչող ՉԹՕ-ների մասին տեղեկություններին»․ Ռուբիո (տեսանյութ)
11418:15
«Քաղաքականապես բոկոտն եք ու մերկ»․ Արմեն Հովասափյան
6117:42
«Նմանատիպ իրավիճակ պատահել է նաև ինձ հետ»․ Ծաղիկ Վարդանյան (տեսանյութ)
5517:30
«Բաքուն շարունակվում է հատուկ նշանակության ստորաբաժանումների ձևավորումն ու հզորացումը»․ Վիտալի Մանգասարյան
4917:18