«Լրագրողներն ԱԺ-ում անպաշտպան են». Ժաննա Ալեքսանյան
![]() 151 Հինգշաբթի, 27 մարտի, 2025 թ., 10:12 Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանի ֆեյսբուքյան գրառումը. «Մեկ շաբաթում երկու միջադեպ լրագրողների դեմ։ Այսօրվա լրագրողների օրինական բողոքի ակցիան, որն ուղղված էր սրան նախորդող Հռիփսիմե Ջեբեջյանի նկատմամբ Անդրանիկ Քոչարյանի վարքագծի դեմ, բիրտ ձևով կասեցվեց անվտանգության աշխատակիցների կողմից, լրագրողների ձեռքից խլեցին պաստառը, որի վրա գրված էր «Անդրանիկ Քոչարյան, շուրթերդ մաքրիր»։ Սա ցույց է տալիս, թե ինչ անպաշտպան են լրագրողներն ԱԺ-ում։ Երբ ուզեն անվտանգության աշխատակիցներին բաց կթողնեն լրագրողների վրա, կքաշքշեն, կնսեմացնեն, հետո կհայտնվի Ալեն Սիմոնյանը՝ իբր այս ամեն ինչից անտեղյակ։ Հենց սա է Ալեն Սիմոնյանի տարերքը, իշխանության չարաշահում և անպատասխանատվություն։ Միջադեպի պահին ԱԺ-ում էր Նիկոլ Փաշինյանը և ոչ մի արձագանք։ Անպատժելի պաշտոնյաներ և անպաշտպան լրագրողներ։ Ինչպե՞ս պաշտպանվեն լրագրողները»: Աղբյուրը` Ժաննա Ալեքսանյան |
«Քեզ սերժացնելու եմ մինչև վերջ». Ալեն Սիմոնյան
2600:24ՄԱԿ-ի ԱԽ-ն դատապարտել է Կատարի վրա Իսրայելի կողմից հասցված հարվածները
103Երեկ, 23:49«Մանկասպաններն ազատ են, իսկ ինքնապաշտպանվածը՝ կալանքի տակ». Մարի Ռուբենյան
107Երեկ, 23:30«Ապացուցվել է՝ դուք, ձեր քննչականի պետը, գլխավոր դատախազը ստախոսներ եք»․ Հովհաննես Խուդոյան
143Երեկ, 22:54«Անխուսափելին ոչ թե հայ-ադրբեջանական չլինող բարեկամությունն է լինելու, այլ խունտայի ջախջախիչ կործանումը». Արա Այվազյան (տեսանյութ)
163Երեկ, 22:42Ջրային կոմիտեի նախագահը, ՏԿԵ փոխնախարարը և ԱՍՀ նախարարության գլխավոր քարտուղարն ազատվել են պաշտոններից
114Երեկ, 22:36Ջորջիո Արմանին թողել է 2 կտակ
185Երեկ, 22:26Կողոպտել են Արագած Ախոյանի եղբոր՝ գործարար Ստեփան Ախոյանի տունը
132Երեկ, 22:18