Թալանել են «Միլենա Սուիթ» ՍՊԸ-ի տնօրենի «Infiniti»-ն
![]() 513 Շաբաթ, 29 մարտի, 2025 թ., 10:24 Մարտի 25-ին գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13։35-ի սահմաններում ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևան քաղաքի քրեական վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Րաֆֆու փողոցում ավտոմեքենայից գողացել են պայուսակ, որում եղել է խոշոր չափի գումար և ոսկյա զարդեր։ Ինչպես հայտնում է Գագիկ Շամշյանը, դեպքի վայր մեկնած քրեական ոստիկաններին Երևանի բնակիչ 40-ամյա Ռոզա Հ-ն հայտնել է, որ նույն օրը՝ ժամը 12։40-ից մինչև 13։15-ն ընկած ժամանակահատվածում, օգտվելով Րաֆֆու փողոցի թիվ 35 շենքի հետնամասում կայանված «Infiniti» մակնիշի ավտոմեքենայի դռները բաց լինելու հանգամանքից, սրահից գողացել են պայուսակ։ Նա հայտնել է նաև, որ պայուսակում եղել է 2150 դոլար, 395 հազար դրամ և 680 գրամ ոսկյա զարդեր: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Ռոզա Մ-ն «Միլենա Սուիթ» ՍՊԸ-ի տնօրենն է։ |
83-ամյա հետիոտնը վրաերթի հետևանքով մահացել է
69Երեկ, 23:42Դիտավորությամբ սպանություն՝ Չարենցի փողոցում․ մեկ անձ ձերբակալվել է
93Երեկ, 12:48Հզոր պայթյուններ՝ ԱՄՆ-ի նավթավերամշակման գործարանում․ մոտակա քաղաքը տարհանվում է (տեսանյութ)
141Երեկ, 11:30222Lava-ի BMW X5-ը տեղափոխվել է հատուկ պահպանվող տարածք
11322.08.2025, 17:42Արզականում վիճաբանությունն ավարտվել է 25-ամյա երիտասարդների դանակահարությամբ
13822.08.2025, 13:18««Գլոբալ Կրեդիտ» ՓԲԸ-ն երեք վարկ է ձևակերպել՝ առանց քաղաքացու գիտության»․ Մհեր Կարագոզյան
16222.08.2025, 11:00«Կախվածությունների բուժման ազգային կենտրոն»-ի մոտ կայանված ավտոմեքենայում հայտնաբերվել է տղամարդու մարմին
11822.08.2025, 10:36Կոլումբիայում ուղղաթիռ է խոցվել, 16 ոստիկան զոհվել է (տեսանյութ)
44322.08.2025, 10:24