Երեքշաբթի, 01 ապրիլի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +10 °C

«Մարտի 28-ին Երկրի վրա տեղի է ունեցել 1723 երկրաշարժ»․ Լևոն Ազիզյան

«Մարտի 28-ին Երկրի վրա տեղի է ունեցել 1723 երկրաշարժ»․ Լևոն Ազիզյան
227
Շաբաթ, 29 մարտի, 2025 թ., 16:00

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանի ֆեյսբուքյան գրառումը. «2025 թվականի մարտի 28-ին Երկրի վրա տեղի է ունեցել 1723 երկրաշարժ առավելագույնը մինչև 7,7 մագնիտուդ ուժգնությամբ՝
? 1 երկրաշարժ 7 մագնիտուդից բարձր
?3 երկրաշարժ 6-ից 7 մագնիտուդով
?4 երկրաշարժ 5-ից 6 մագնիտուդով
?76 երկրաշարժ 4-ից 5 մագնիտուդով
?158 երկրաշարժ 3-ից 4 մագնիտուդով
?374 երկրաշարժ 2-ից 3 մագնիտուդով
?1107 երկրաշարժ 2 մագնիտուդից ցածր, որոնք մարդիկ հիմնականում չեն զգում:
‼️Ամենաուժեղը Մյանմայում 7,7 մագնիտուդով ըստ ԱՄՆ երկրաբանական հետազոտությունների կենտրոնի՝ էպիկենտրոնն ընկած է եղել Սագայն քաղաքից 16 կմ հեռավորության վրա, օջախի 10 կմ խորությամբ։
Սեյսմիկ էներգիայի ընդհանուր գնահատականը՝ 2,4 x 10¹⁶ ջոուլ (6590 գիգավատ ժամ, համարժեք 5,7 x 10⁶ տոննա տրոտիլ կամ 354,4 ատոմային ռումբ)»։

Աղբյուրը`   Լևոն Ազիզյան