«Հայաստանում արցախցիների հանդեպ ատելությունը հասել է իր գագաթնակետին»․ Նիկողոս Հովհաննիսյան
![]() 388 Կիրակի, 30 մարտի, 2025 թ., 14:54 «Հայաստան» դաշինքի անդամ Նիկողոս Հովհաննիսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Հայաստանում արցախցիների հանդեպ ատելությունը հասել է իր գագաթնակետին, և այս ամենի մեղավորը իշխանությունն է։ Սա ծրագրավորված «քարոզ» է, սա հետևողական իրականացվող ծրագիր է, որը հասնում լայն մասշտաբների՝ ուղեկցվելով բռնություններով։ Սա իրականացվում է և՛ ֆինանսական, և՛ հոգեբանական, և՛ ֆիզիկական ճնշումներով։ Իր կողմնակիցների միջոցով՝ սոցիալական ցանցերում իրականացվող ճնշումներն ու մաղձը իրականացվում է դրսում, թե՛ իրավական ձևերով, թե՛ քաղաքական, և թե քաղաքացիական։ Այս ամենը հստակ արտացոլվում է ֆինանսատնտեսական ոլորտում՝ 40+10, որն ինչ որ տեղ նաև (կներեք արտահայտությանս համար) նվաստացուցիչա՝ համեմատած այն բանի հետ՝ ինչ կորցրել են նրանք։ Մարդկանց զրկել են հայրենիքից, տնից, հողից ու ջրից, մատնել սովի, կոտորել ու հիմա դաբիծ են անում։ Սա կանգնեցնելա պետք, սրա դեմն առնելա պետք ու կապ չունի, թե կան լավ ու վատ արցախցիներ, կան լավ ու վատ երևանցիներ, վանաձորցիներ, ապարանցիներ, քյավառցիներ, է հա հետո՝ կրակն ընկա՞նք, դուք էլ Արցախն ու արցախցուն հիշեք ու իմացեք միայն լավով»։ Աղբյուրը` Նիկողոս Հովհաննիսյան |
«Ալենի վերջին 2 ժամվա ցնցումները զառանցանքի հետևանք են». Արսեն Բաբայան
12500:36«Քեզ սերժացնելու եմ մինչև վերջ». Ալեն Սիմոնյան
15600:24ՄԱԿ-ի ԱԽ-ն դատապարտել է Կատարի վրա Իսրայելի կողմից հասցված հարվածները
185Երեկ, 23:49«Մանկասպաններն ազատ են, իսկ ինքնապաշտպանվածը՝ կալանքի տակ». Մարի Ռուբենյան
159Երեկ, 23:30«Ապացուցվել է՝ դուք, ձեր քննչականի պետը, գլխավոր դատախազը ստախոսներ եք»․ Հովհաննես Խուդոյան
230Երեկ, 22:54«Անխուսափելին ոչ թե հայ-ադրբեջանական չլինող բարեկամությունն է լինելու, այլ խունտայի ջախջախիչ կործանումը». Արա Այվազյան (տեսանյութ)
191Երեկ, 22:42Ջրային կոմիտեի նախագահը, ՏԿԵ փոխնախարարը և ԱՍՀ նախարարության գլխավոր քարտուղարն ազատվել են պաշտոններից
172Երեկ, 22:36Ջորջիո Արմանին թողել է 2 կտակ
272Երեկ, 22:26