«Ռուսական նավթի վրա երկրորդային մաքսատուրքեր կսահմանվեն»․ Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սպառնացել է երկրորդային մաքսատուրքեր սահմանել ռուսական նավթի վրա, եթե Մոսկվան համաձայնության չգա Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու և հրադադար հաստատելու հարցում։
«Եթե Ռուսաստանի հետ չկարողանանք համաձայնության գալ Ուկրաինայում արյունահեղությունը դադարեցնելու հարցում, և եթե համոզված լինեմ, որ դա Ռուսաստանի մեղքով է, ինչը կարող է այդպես չլինել, բայց, կարծում եմ, որ այդպես է, ապա մտադիր եմ երկրորդային մաքսատուրքեր սահմանել Ռուսաստանից արտահանվող նավթի վրա»,- NBC-ին տված հարցազրույցում ասել է Թրամփը:
Թրամփը նշել է, որ 25 տոկոս մաքսատուրքերը կարող են սահմանվել ցանկացած պահի, երբ ինքը համոզված լինի, որ պատերազմի մեղավորը Ռուսաստանն է։
Նա նշել է նաև, որ մտադիր է այս շաբաթ զրույց ունենալ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։
Ըստ լրատվամիջոցի՝ Թրամփը վրդովվել էր, երբ Պուտինը կասկածի տակ էր դրել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու լեգիտիմությունը և քննարկել Ուկրաինայում նոր ղեկավարության հնարավորությունը։
Հիշեցնենք, որ Պուտինը հինգշաբթի առաջարկել էր, որ Ուկրաինայում ժամանակավոր կառավարություն ստեղծվի՝ ՄԱԿ-ի հովանու ներքո, սակայն ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը մերժել էր առաջարկը՝ նշելով, որ «Ուկրաինան արտաքին վերահսկողության կարիք չունի»։

Թուրքիան կոշտ զգուշացում է հղել Ռուսաստանին ու Ուկրաինային
300Երեկ, 22:19
Ռուսաստանը վերսկսում է հացահատիկի արտահանումը Ազովի ծովից
196Երեկ, 20:49
«Եղած հնարավորությունները պետք չէ վտանգել»․ Գագիկ Ծառուկյան
157Երեկ, 11:12
Հունգարիան, Չեխիան և Սլովակիան չեն ցանկանում մասնակցել Ուկրաինային տրամադրվող նոր վարկի ֆինանսավորմանը
55626.10.2026, 23:31
«Հարկատուների գումարների տնօրինման վերաբերյալ հարցեր ունեմ»․ Մհեր Կարագոզյան
59624.10.2026, 01:06
«Եթե ԵԱՏՄ-ն կասեցնի ՀՀ անդամակցությունը, ներկրվող ապրանքները թանկանալու են 20 տոկոսով»․ Հայկ Ֆարմանյան (տեսանյութ)
61723.10.2026, 15:00
Ռուսական դիզելային վառելիքով բեռնված առաջին լցանավն ուղևորվել է դեպի Նյու Յորք
177123.10.2026, 12:48
«Բնական գազի գնի՝ 69%-ով բարձրացումը չի հանգեցնի էլեկտրաէներգիայի սակագնի նույնքան աճի»․ Հրայր Կամենդատյան
69422.10.2026, 02:06