«Վրաստանը պատրաստ է ԱՄՆ-ի հետ հարաբերությունների զարգացման ցանկացած սցենարի». Կոբախիձե

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, որ երկիրը պատրաստ է ԱՄՆ-ի հետ երկկողմ հարաբերությունների զարգացման ցանկացած սցենարի․
«Մենք հանգիստ սպասում ենք իրադարձությունների զարգացմանը։ Մինչև ԱՄՆ նախագահական ընտրությունները մենք հաշվարկել էինք նաև մեզ համար ամենավատ սցենարը՝ նախկին վարչակազմի կառավարման շարունակությունը։ Մենք պատրաստ էինք դրան, ամեն դեպքում, ոչինչ չէր կարող սասանել մեր ինքնիշխանությունն ու անկախությունը»,- ասել է նա։
Նրա խոսքով, ԱՄՆ նոր վարչակազմն այսօր ամերիկյան նախորդ իշխանությունների մասին ասում է նույնը, ինչ որ վրացական իշխանություններն ասում էին վերջին չորս տարիների ընթացքում։
Հիշեցնենք՝ անցյալ տարվա նոյեմբերի վերջին Պետդեպարտամենտը հայտնել էր, որ ԱՄՆ-ն դադարեցնում է Վրաստանի հետ ռազմավարական գործընկերությունը՝ իշխող «Վրացական երազանք» կուսակցության կողմից կատարվող «հակաժողովրդավարական գործողությունների» պատճառով: 2024 թվականի դեկտեմբերի 27-ին ԱՄՆ-ն պատժամիջոցներ սահմանեց «Վրացական երազանքի» հիմնադիր և պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլիի դեմ։ Պատժամիջոցները ենթադրում են ԱՄՆ-ում Իվանիշվիլիի ակտիվների սառեցում և ամերիկյան քաղաքացիների ու ընկերություններին հետ բիզնես վարելու արգելք:

ՔՊ-ական պատգամավորի եղբայրը 300 հազար դրամանոց «Opel»-ը 2 մլն-ով վարձակալության է տվել ՊՈԱԿ-ին»․ Վազգեն Սաղաթելյան
4721:48
Սարգիս Հայոցյանն ազատվել է բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահի պաշտոնից
5621:18
«Հայաստանում հիբրիդային վարչակարգը ստանում է ավտորիտարացման բնույթ»․ Արա Պողոսյան
5920:06
«Արմեն Գրիգորյանի մահը մարսեցին, դրա համար էլ «շոուն» շարունակվում է»․ Ռուբեն Մխիթարյան
8319:42
«Այս իշխանությունն իր ձեռքերն է տաքացնում Երևանում կատարված և կատարվող շինարարությունների վրա»․ Ոսկան Սարգսյան
7019:24
«Այլանդակ բառամթերքով իշխանամետներն անձեռնմխելի են, իսկ ընդդիմադիրները մանրադիտակի տակ են»»․ Դերենիկ Մալխասյան
6719:00
«Համաշխարհային հակամարտության սկսվելու հավանականությունն ամենաբարձրն է 1945 թվականից ի վեր»․ Մեդվեդև
17018:08
«Մեր երկար ձեռքը կհասնի ձեզ». Նեթանյահուն նախազգուշացրել է Իսրայելի հակառակորդներին (տեսանյութ)
16017:43