«Հայաստանը պատրաստ է միջազգային փորձագետների ներգրավմամբ ստուգել քարտեզների ճշգրտությունը». Անի Բադալյան

ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանն X-ի իր էջում մասնավորապես գրել է. «Ի պատասխան «ականապատ տարածքների քարտեզները տրամադրելու» պաշտոնական Բաքվի պահանջների վերաբերյալ լրատվամիջոցների հարցմանը
Կարևորելով մարդասիրական խնդիրների լուծումը՝ 2021 թվականի հունիսի 12-ին, հուլիսի 3-ին, հոկտեմբերի 19-ին, նոյեմբերի 1-ին և նոյեմբերի 29-ին Հայաստանը միակողմանիորեն, առանց նախապայմանների Ադրբեջանին է տրամադրել ականապատ տարածքների 972 տեղեկամատյան։ Ավելին, հավատարիմ մնալով հումանիտար հարցերում համագործակցության սկզբունքներին, հարցումների միջոցով կազմել և 2024 թվականի սկզբին ականապատ տարածքների նոր տեղեկամատյաններ է փոխանցել Ադրբեջանին։
Ադրբեջանը շարունակաբար կասկածի տակ է դնում այդ քարտեզների ճշգրտությունը՝ չնայած մեր կողմից բազմիցս արված հայտարարություններին առ այն, որ «ավելի լավ կամ ավելի ճշգրիտ» քարտեզներ չկան։ Հայաստանը, ինչպես նախկինում, այնպես էլ այժմ, պատրաստ է ստուգել այդ քարտեզների ճշգրտությունը միջազգային փորձագետների ներգրավմամբ»:

Մհեր Գրիգորյանը մասնակցել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նիստին
182Երեկ, 14:48
«Երևանի քաղաքապետարանը սահմանափակումների վերաբերյալ որևէ որոշում չի կայացրել». Ջուլիետա Ազարյան
188Երեկ, 11:54
Ոստիկաններն առգրավել են ատրճանակներ, փամփուշներ ու նռնակ, երեք անձ ձերբակալված է (տեսանյութ)
203Երեկ, 09:36
«Ղարաբաղից տեղահանված անձանց Հայաստանում տրամադրված ժամանակավոր պաշտպանության կարգավիճակի գործողության ժամկետը երկարաձգել է». ՄՔԾ
27124.11.2026, 21:06
ՌԴ ԱԳՆ-ն կանչել է Ռուսաստանում Լատվիայի գործերի ժամանակավոր հավատարմատարին
42224.11.2026, 19:25
Կասեցվել է «Աշտարակ կաթ»-ի արտադրատեսակների արտադրությունը
25824.11.2026, 11:54
Դասվարը հոգեկան ուժեղ տառապանք է պատճառել աշակերտին
25224.11.2026, 10:42
Մհեր Գրիգորյանը մեկնել է Մոսկվա
23124.11.2026, 10:30