«Իրանի հետ բանակցությունները լավ են ընթանում»․ Թրամփ

374
Կիրակի, 13 ապրիլի, 2025 թ., 10:01
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դրական է գնահատել իրանական կողմի հետ բանակցությունների ընթացքը։ Հիշեցնենք՝ ապրիլի 12-ին Օմանում կայացել է Թեհրանի և Վաշինգտոնի հանդիպումների առաջին փուլը։ Երկրորդ փուլը նախատեսված է հաջորդ շաբաթ օրը։
«Բանակցությունները լավ են ընթանում: Բայց սա ոչինչ չի նշանակում, քանի դեռ նպատակին չենք», - ասել է Թրամփը՝ ինքնաթիռում լրագրողների հարցերին պատասխանելով:
Նշենք, որ Օմանում կայացած բանակցություններում Իրանի պատվիրակությունը գլխավորում էր արտգործնախարար Աբբաս Արաղչին, իսկ ամերիկյան պատվիրակությունը՝ ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը։ Քննարկումը ծավալվել է Իրանի միջուկային ծրագրի և այդ երկրի դեմ պատժամիջոցների վերացման շուրջ։ Երկուստեք նշվել է հանդիպման կառուցողական բնույթը։

«Իրավիճակի երկարաժամկետ կարգավորման և կայուն խաղաղության հիմքեր դեռ չկան»․ Արտակ Զաքարյան
516:42
«Ադրբեջանը հստակ մշակված թշնամանքի քաղաքականություն է վարում»․ Տաթևիկ Հայրապետյան
3416:24
«Ինչո՞ւ լքեցիք դահլիճը․ sms եկա՞վ Կառավարությունից»․ լրագրողը՝ Լուսինե Քոչարյանին (տեսանյութ)
4816:06
«Մոտեցող ձմեռը զգաստացրել է շատերին». Գարիկ Քեռյան
5015:54
«ԵՄ-ի՝ Հայաստանի նկատմամբ ցուցադրական հետաքրքրությունը պայմանավորված է ՌԴ-ին վնաս հասցնելու ձգտմամբ». Մասլեննիկով
8415:43
ՔՊ-ականները լքեցին դահլիճը (տեսանյութ)
7515:30
««Նիկոլի թվին» պարգևատրվում են հայրենիքի տարածքները հանձնելու համար»․ Ոսկան Սարգսյան
5515:12
«Հարաբերություններ, որպես այդպիսին, չկան». Լևոն Քոչարյան (տեսանյութ)
6414:54