Ռուսաստանը և Ուկրաինան Անկարայում կքննարկեն սևծովյան նավագնացության անվտանգությունը

Ռուսաստանն ու Ուկրաինան ապրիլի 15-16-ը Անկարայում բանակցություններ կվարեն Սև ծովում նավագնացության անվտանգության վերաբերյալ։ Այս մասին հայտնում է CNN Turk-ը՝ հղում անելով Թուրքիայի պաշտպանության նախարարության աղբյուրներին։
«Ապրիլի 15-16-ը Անկարայում Թուրքիայի ռազմածովային ուժերի շտաբում բանակցություններ կանցկացվեն Ռուսաստանի Դաշնության և Ուկրաինայի ներկայացուցիչների միջև Սև ծովում անվտանգության վերաբերյալ»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Կիրակի ավելի վաղ Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը հայտարարել էր, որ երկրի դռները բաց են Մոսկվայի և Կիևի միջև բանակցությունների համար, եթե կողմերը համաձայնության գան։
Հիշեցնենք, որ Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև մարտի 24-ին Էր Ռիադում կայացած բանակցությունների ընթացքում քննարկվել են Սև ծովում անվտանգ նավագնացության հարցեր։

«Ինչու է նենգափոխվում իրականությունն ու փորձ արվում ստեղծել պատրանք»․ Հակոբ Բադալյան
9203:06
«Նման քայլ կարող էին ձեռնարկել նաև թուրքական կամ ադրբեջանական հատուկ ծառայությունները»․ Արմեն Այվազյան
10500:54
«Նիկոլ, կարո՞ղ է Ալիևն է հիմար բովանդակությամբ sms ուղարկել ու պարտադրել, որ ՄԱԿ-ի ամբիոնից արտասանես»․ Գագիկ Համբարյան
10900:18
«Ընդամենն ամիսներ առաջ Փաշինյանն ասում էր, թե ադրբեջանցիների վերադարձի թեման փակված է»․ Արմեն Հովասափյան
112Երեկ, 23:48
«Ադրբեջանը պաշտոնապես լեգիտիմացրեց ՀՀ տարածքային ամբողջականության դեմ ուղղված իր ռազմավարությունը»․ Տաթև Զորյան
118Երեկ, 23:12
«Մենք կորցնում ենք նաև արդարության ու ճշմարտության ձայնը, որ պիտի հնչեր միջազգային հարթակներում»․ Լիաննա Գասպարյան
92Երեկ, 22:54
Ռուսաստանը պատրաստ է վերադառնալ Անքորիջի պայմանավորվածություններին
164Երեկ, 22:19
«Փաշինյանի առաջարկած «խաղաղությունը» դուռ է բացում նոր զիջումների համար»․ Տիգրան Աբրահամյան
90Երեկ, 21:54