Երեքշաբթի, 15 ապրիլի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +6 °C

«Օրենսդրական բացերի պատճառով հարյուրավոր քաղաքացիներ խնդրի առաջ են կանգնած»․ Վարազդատ Հարությունյան

«Օրենսդրական բացերի պատճառով հարյուրավոր քաղաքացիներ խնդրի առաջ են կանգնած»․ Վարազդատ Հարությունյան
189
Երեկ, 10:36

Փաստաբան Վարազդատ Հարությունյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Կառուցապատողից տուժած քաղաքացիները փակել էին փողոցը: ԱԺ պատգամավորն էկել ու ասում է, որ հարցն ուղիղ վարչապետի հսկողության տակ է, քանի որ դա համակարգային խնդիր է՝ մարդիկ պետք է վստահ լինեն, որ կառուցապատողն իրենց չի կարող «քցել»:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքում «Գնման իրավունքի» ինստիտուտի անկատարության, գրավով ծանրաբեռնված շենքի բնակարանները փոխանցման ակտերով փոխանցելուց հետո երրորդ անձի (բանկի) գրավի պահպանման, նույնիսկ գնման իրավունքներով ծանրաբեռնված վիճակում շենքի գրավադրման հնարավորության և մյուս հարցերի շուրջ բազմիցս և՛ մենք և՛ բազմաթիվ այլ իրավաբաններ հայտնել ենք:
Ավելին՝ Անաստաս Անաստաս Միկոյան 64 հասցեի շենքի կառուցապտողն առաջին սնանկ ճանաչվողը չէ հասցեի շենքի կառուցապտողն առաջին սնանկ ճանաչվողը չէ ու նախորդիվ ևս կառուցապատողների սնանկության գործեր են եղել:
Ի դեպ՝ համանման մի գործով կառուցապատողի ֆինանսավորողն ու գրավառուն կրկին «Ամիօ Բանկ»-ն էր ու էլի հրաժարվում էր փոխանցվող բնակարանների մասով գրավից ազատել: Բանկը թողել էր կառուցապատողին անարգել տնօրինել հատուկ հաշվին առկա դրամական միջոցներն առանց կառուցապատողին վարկը մարելու պահանջ ներկայացնելու ու սնանկությունից հետո ակնկալում էր իր պարտքերը ստանալ քաղաքացիների գնած (փողն էլ տված) բնակարանների հաշվին: Ճիշտ է՝ մեզ հաջողվեց խնդիրը կարգավորել բավականին բարդ իրավաբանական լուծումներով, սակայն օրենսդրական բացերը մնացին ու ահա այժմ հարյուրավոր այլ քաղաքացիներ կրկին նույն խնդրի առաջ են կանգնած»: