Ֆրանսիան պատասխան միջոցներ է ձեռնարկել իր դիվանագետներին արտաքսած Ալժիրի նկատմամբ

Ֆրանսիան հայտարարել է համաչափ միջոցների մասին ՝ կապված Ալժիրի իշխանությունների՝ Ֆրանսիայի դեսպանատան 12 աշխատակիցների արտաքսման հետ: Նախագահ Էմանուել Մակրոնը որոշել է խորհրդակցությունների համար հետ կանչել հյուսիսաֆրիկյան երկրում Ֆրանսիայի դեսպան Ստեֆան Ռոմատին։
Երեքշաբթի Ելիսեյան պալատի կայքում հրապարակված կոմյունիկեի համաձայն, Ալժիրի իշխանությունների որոշումը «չհիմնավորված է և անհասկանալի»։ «Մեր երկկողմ հարաբերությունների կտրուկ վատթարացման պատասխանատվությունն ընկնում է Ալժիրի իշխանությունների վրա»,- նշվում է փաստաթղթում։
Միևնույն ժամանակ, փաստաթղթում ընդգծվում է, որ «երկխոսության վերսկսումը բխում է Ֆրանսիայի և Ալժիրի շահերից»։
Անցած կիրակի Ալժիրի իշխանությունները դեսպանատան՝ դիվանագիտական կարգավիճակ ունեցող 12 աշխատակիցների պերսոնա նոն գրատա են հայտարարել՝ նրանց 48 ժամ տալով երկիրը լքելու համար։ Այս որոշումը պատասխանն է դարձել ուրբաթ օրը Փարիզում երեք ալժիրցիների, այդ թվում՝ հյուպատոսական պաշտոնյայի ձերբակալությանը։ Նրանք կասկածվում են ալժիրցի ընդդիմադիր գործչի առևանգման մեջ, ով դեմ է Ալժիրի կառավարությանը և գտնվում է Ֆրանսիայում աքսորի մեջ։

Հայտնի է, թե նոյեմբերի 29-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններում քաղաքական ուժերը որ համարների ներքո հանդես կգան
218Երեկ, 11:00
«Առաջիկա կիրակի դուրս կբերվի Սկևռայի սրբոց մասանց պահարանը»․ Մայր Աթոռ
32230.10.2026, 10:36
Արգելանք է կիրառվել Արթուր Բաղդասարյանի և նրա հետ փոխկապակցված 7 անձանց գույքերի նկատմամբ (լուսանկար)
49328.10.2026, 16:24
ԱԺ-ն նոր պատգամավոր ունի (տեսանյութ)
51128.10.2026, 12:06
Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է Իսպանիայի թագուհի Սոֆիային (տեսանյութ)
51627.10.2026, 16:06
Դատարանի շենքից փախուստի դիմած կալանավորը հայտնաբերվել է (տեսանյութ)
46327.10.2026, 14:42
Ձերբակալվել է Սիփանիկ գյուղի վարչական ղեկավարը
39427.10.2026, 11:00
«Զապ»-ի նախկին փեսան վիճաբանել է բժշկական անձնակազմի և նախկին կնոջ հետ՝ կիրառելով ֆիզիկական ուժ
40227.10.2026, 10:12