Լիանա Գյուրջյանը` Եվրոպայի փոխչեմպիոն, Տաթև Հակոբյանը՝ փոքր արծաթե մեդալակիր

Հայաստանի կանանց ընտրանու երկու ներկայացուցիչները՝ Տաթև Հակոբյանը (անձնական մարզիչ՝ Արթուր Մանուկյան) և Լիանա Գյուրջյանը (անձնական մարզիչ՝ Աշոտ Դանիելյան) հաջող մասնակցություն ունեցան Եվրոպայի առաջնությունում: Այս մասին հայտնում է Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան:
Մոլդովայում ընթացող Եվրոպայի առաջնության 87 կգ քաշային կարգի պոկում վարժությունում Տաթև Հակոբյանը երեք հաջող մոտեցում ունեցավ՝ հաջորդաբար բարձրացնելով՝ 102 կգ, 106 կգ, 110 կգ:
Այստեղ Հակոբյանը նվաճեց արծաթե մեդալ: Հրում վարժությունում նա բարձրացրեց 122 կգ: Երկամարտի 232 կգ արդյունքով Հակոբյանը 4-րդն է:
Պոկում վարժությունում Լիանա Գյուրջյանը գլխավերևում պահեց 100 կգ, 104 կգ, 106 կգ:
Այս ձևում նա 4-րդն էր: Հրումում Լիանան հաջորդաբար բարձրացրեց 130 կգ, 135 կգ, 140 կգ: Այս վարժությունում նա նվաճեց արծաթե մեդալ:
Երկամարտի 246 կգ արդյունքով Լիանա Գյուրջյանը Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր է:
Հայաստանի կանանց հավաքականի գլխավոր մարզիչը Արտաշես Ներսիսյանն է, ընտրանու երկրորդ մարզիչը՝ Տարոն Թովմասյանը:

Մբապեն կատակել է Մաո Ցզեդունի մասին և կորցրել չինական ընկերությունների հետ կնքված պայմանագրերը
101927.10.2026, 20:19
Կարեն Ասլանյանը հաղթեց ադրբեջանցի ըմբիշին և դարձավ աշխարհի չեմպիոն (տեսանյութ)
36927.10.2026, 19:30
Հարի Քեյնը՝ «Ոսկե գնդակի» մրցանակակիր (տեսանյութ)
104927.10.2026, 09:31
Միջազգային մարմնամարզության ֆեդերացիան ցանկանում է դատավորներին փոխարինել արհեստական բանականությամբ
117926.10.2026, 23:01
Արթուր Դավթյանը դարձավ մարմնամարզության աշխարհի կրկնակի չեմպիոն (լուսանկար)
43225.10.2026, 18:18
Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը՝ աշխարհի չեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր
51824.10.2026, 19:54
Ծանրամարտի ԱԱ․ Հայաստանի հավաքականի մրցելույթների ժամանակացույցը
54024.10.2026, 14:12
Արման Ծառուկյանը 10:0 հաշվով հաղթեց Դիլոն Դենիսին և ոտքը դրեց նրա վրա (տեսանյութ)
53924.10.2026, 10:24