Երեքշաբթի, 22 ապրիլի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +15 °C

«Ինչո՞ւ է ձգձգվում սահմանազատման նոր փուլը». Ոսկան Սարգսյան

«Ինչո՞ւ է ձգձգվում սահմանազատման նոր փուլը». Ոսկան Սարգսյան
122
Այսօր, 17:18

Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Պաշտոնապես հայտարարվել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման նոր փուլը տեղի է ունենալու Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի սահմանագծին: Դա Նոյեմբերյան համայնքի Կողբ, Բերդավան գյուղերի սահմանագոտում է, որտեղ հատվում են Հրավային Կովկասի 3 հանրապետությունների սահմանները։ Տավուշ սահմանագոտում ծառայող պայմանագրային զինծառայողները լրագրողիս իրենց անունները չհրապարակելու պայմանով հայտնեցին, որ այդ հատվածում սահմանազատումը պետք է սկսվեր ապրիլի 15-ին, եղանակային պայմանները դրա համար բարվոք են։ Ըստ սահմանապահ զինծառայողների՝ սահմանազատումը ձգձգվում է այն պատճառով, որ սահմանազատման հետևանքով Ադրբեջանին տարածքներ են տրվելու, հայկական դիրքերը դեպի թիկունք են տեղափոխվելու, իսկ նոր դիրքերը փորված, կահավորված չեն։ Սահմանապահները հայտնեցին, որ սահմանազատման նոր փուլի հետևանքով նոր սահմանագիծն ավելի մոտ է լինելու մեր բնակավայրերին, ավելի է դժվարանալու գյուղացիների կողմից հողեր մշակելը, անասնապահությամբ զբաղվելը, ինչպեսդ դա եղավ Կիրանց, Բերքաբեր, Բաղանիս գյուղերի դեպքում»:

Աղբյուրը`   Ոսկան Սարգսյան