Երեքշաբթի, 22 ապրիլի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +15 °C

«Դատարանները ծանրաբեռնված են, քանի որ վարչական մարմիններում աշխատում են ոչ կոմպետենտ կադրեր»․ Մանուշ Եսայան

«Դատարանները ծանրաբեռնված են, քանի որ վարչական մարմիններում աշխատում են ոչ կոմպետենտ կադրեր»․ Մանուշ Եսայան
125
Այսօր, 18:24

Փաստաբան Մանուշ Եսայանի ֆեյսբուքյան գրառումը․ «Վանաձորի համայնքապետարանում տեղի ունեցող ապօրինությունները արդեն, մեղմ ասած, ո՛չ ծիծաղելի են, ո՛չ էլ զայրացնող։ Անձին օրենքի ուժով սեփականության իրավունքով պատկանող հողամասի հատակագիծը չեն հաստատում՝ պատճառաբանելով՝ առկա են ինքնակամ շինություններ, որոնք առկա չեն, ավելի շուտ առհասարակ շինություն առկա չէ։
ՀՀ արդարադատության նախարարություն, դատարանները առաջին հերթին ծանրաբեռնված են այն պարզ պատճառով, որ վարչական մարմիններում աշխատում են ոչ կոմպետենտ կադրեր, ովքեր հասկանալի չէ, թե ինչու են զբաղեցնում որոշակի հաստիք։ Նախքան դատարան դիմելու համար պետական տուրքերի չափը վերանայելը, վարչական ակտերը բողոքարկման պարագայում ակտի կասեցման դրույթները փոփոխելը, մի քիչ ջա՛նք գործադրեք ու ի վերջո նայե՛ք, ուսումնասիրե՛ք՝ ինչու են վարչական դատարանում այդքան շատ բողոքարկումները»։

Աղբյուրը`   Մանուշ Եսայան