Երեքշաբթի, 22 ապրիլի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +15 °C

«Մտավախություն չունե՞ք, որ ձեզ SMS-ով կասեն՝ շնորհակալություն, ցտեսություն»․ հարց՝ ՔԿ ղեկավար Արթուր Պողոսյանին

«Մտավախություն չունե՞ք, որ ձեզ SMS-ով կասեն՝ շնորհակալություն, ցտեսություն»․ հարց՝ ՔԿ ղեկավար Արթուր Պողոսյանին
148
Այսօր, 18:18

«Յուրաքանչյուրս պատրաստ ենք ծառայել մեր երկրին այնքան ժամանակ, քանի դեռ մեր կարիքը կլինի, յուրաքանչյուր անգամ ցանկացած պաշտոն ստանձնելիս պետք է նաև պատրաստ լինենք այդ պաշտոնը լքելուն՝ անկախ ձևաչափից»,- այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց Քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը՝ անդրադառնալով հարցին, թե մտավախություն չունի, որ մի օր SMS-ի կամ մեյլի միջոցով իրեն կասեն՝ շնորհակալություն, ցտեսություն, և կազատեն աշխատանքից, ինչպես ազատեցին կառույցի նախկին ղեկավարին:

Արձագանքելով հարցին, թե որքանով է հարգալից քայլ SMS-ով աշխատանքից հեռացնելը, Պողոսյանը նշեց. «Ես երկար տարիների ծառայության փորձ ունեմ, և եթե ինքս իմ աշխատանքով, վերաբերմունքով զգամ, որ իմ հետագա պաշտոնավորումը աննպատակահարմար է, նույնիսկ չեմ սպասի այդ SMS-ին: Ես իմ փորձով դա կզգամ, և ես՝ ինքս, իմ աշխատանքը կարող եմ գնահատել»:

«Մտավախություն չունե՞ք, որ ձեզ SMS-ով կասեն՝ շնորհակալություն, ցտեսություն»․ հարց՝ Քննչական կոմիտեի ղեկավար Արթուր Պողոսյանին