Երեքշաբթի, 22 ապրիլի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +15 °C

«Հանրային դժգոհության մակարդակը Հայաստանում երբեք այսքան բարձր չի եղել»․ Արմինե Օհանյան

«Հանրային դժգոհության մակարդակը Հայաստանում երբեք այսքան բարձր չի եղել»․ Արմինե Օհանյան
164
Այսօր, 18:12

«Հրապարակ» օրաթերթի խմբագիր Արմինե Օհանյանի ֆեյսբուքան գրառումը․ «Հանրային դժգոհության մակարդակը Հայաստանում երբեք այսքան բարձր չի եղել: Իր բոլոր նախորդ իշխանություններից դժգոհ ՀՀ քաղաքացին երբեք այսքան բացասաբար չի տրամադրված եղել իր իշխանությունների նկատմամբ, ինչպես այսօր: Մի խումբ իշխանավորների, նրանց ազգուտակերի և պետական կերակրատաշտը կորցնելու վախից ամեն ինչի հետ համաձայնող մի քանի հազար հացկատակներից, մի փոքր խումբ չար ու հիվանդ մարդկանցից բացի, այս իշխանության մնալուն կողմնակից մարդ չի մնացել այսօր: Ավելին՝ բոլորը երկու ձեռքով կողմ են հեռացմանը, բայց չգիտեն դա ինչպես անել: Ի դեպ, շարքային քաղաքացին պարտավոր էլ չէ ինքնուրույն մտածել և գտնել սրանց «ճանապարհելու» ձևը: Ամբողջ աշխարհում այդ գործն իրականացնում է էլիտան՝ ընդդիմություն, մտավորականություն, հասարակական գործիչներ, հեղինակավոր անհատներ: Մարդիկ, որոնք հստակ ձևակերպում են խնդիրը, գծում են ճանապարհային քարտեզը և առաջնորդում մարդկանց: Այդ էլիտան չի վախենում «աթոռակռիվ են տալիս» մեղադրանքներից, որովհետև իշխանության գալը վատ բան չէ, մանավանդ՝ եթե երկիրն ազատում ես ապաշնորհ ու ձախողված իշխանություններից: Այդ էլիտան չի ընկճվում հայհոյանքներից ու լուտանքներից, որովհետև իշխանությունը կորցնողները, բնական է՝ պետք է թույն ու թարախ ժայթքեն: Այդ էլիտան չի վախենում բանտերից, ծեծվելուց, փողոցում գիշերելուց, ունեցվածք կորցնելուց, որովհետև ոչ ոք կամովին ու առանց պայքարի չի հանձնում իշխանությունը, մանավանդ պատժվելու սարսափը սրտում ապրող իշխանությունը: Այդ էլիտան չի լսում «բարի կամեցողների» խորհուրդները, որոնք համոզում են, թե՝ անիմաստ է պայքարը, ոչնչի չեք հասնի՝ «Նիկոլն անպարտ է»: Այդ էլիտան չի լսում իր ընկեր- բարեկամների հորդորները, որոնք իրենց նեղ շահից ելնելով՝ խնդրում են չվտանգել իրենց բարեկեցությունը և իրենց չզրկել կերակրատաշտից»։

Աղբյուրը`   Արմինե Օհանյան