ԿԳՄՍ նախարարությունից շրջաբերականնե՞ր են գնացել բուհերին և դպրոցներին՝ Ջահերով երթին չմասնակցելու կոչով․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ»-ը գրում է. «Այսօր՝ ապրիի 23-ին, մեկնարկելու է դաշնակցականների կողմից կազմակերպված ավանդական ջահերով երթը, որին մասնակցում են ինչպես քաղաքական, հասարակական գործիչներ, հայտնի դեմքեր, այնպես էլ հասարակ քաղաքացիներ, այդ թվում՝ ուսանողներ ու դպրոցականներ։
Երեկ տարբեր ուսանողներ պատմեցին, որ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի, սպորտի նախարարությունից շրջաբերականներ՝ հրահանգավորող գրություններ են գնացել տարբեր բուհեր և դպրոցներ, որպեսզի ուսանողները և աշակերտները չմասնակցեն այսօրվա ավանդական դարձած ջահերով երթին:
Դիմեցինք ՀՀ ԿԳՄՍ նախարարության մամուլի խոսնակ Նելլի Վահանյանին՝ պարզելու՝ եղե՞լ է նման շրջաբերական, և եթե այո՝ ինչու: Ասաց, թե նման բան չկա, բայց խոստացավ, որ կանի որոշ ճշտումներ, և խոսք տվեց մինչև կեսօր պատասխանել մեզ։ Սակայն մինչև ուշ երեկո այդպես էլ պատասխան չստացանք»։
Մանրամասները՝ թերթի համարում:

«Ազգային կրթությունը ՀՀ գոյության, ինքնիշխանության և ապագայի միակ վստահելի երաշխիքն է»․ Մհեր Մելքոնյան
63006.11.2026, 15:24
«Ուսուցչի հեղինակությունը խաթարելով՝ չենք կարող կառուցել անվտագ դպրոց». Սուսաննա Նազարյան
73604.11.2026, 23:48
Ծնողները դեմ են ծեծող դաստիարակի հեռացմանը. «Հրապարակ»
76903.11.2026, 09:00
«Դե արի ու երեխա կրթիր, երբ երկրիդ ճակատագիրը որոշողները գյադայական մակարդակի թատրոն են ներկայացնում». Կարին Տոնոյան
98730.10.2026, 14:30
«Անդրանիկ Օզանյանի նկարը չի ապամոնտաժվել․ տեղափոխվել է անվտանգության նկատառումներից ելնելով»․ Արտենիի միջնակարգ դպրոց
112826.10.2026, 11:00
«Սա է նիկոլի ու ժաննայի «կրթության» հայեցակարգը»․ Արամ Գևորգյան
123224.10.2026, 14:48
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը՝ ուսանողական վիզաների մասին
132023.10.2026, 00:36
«Հասկանում եմ՝ ինչու բոլոր երկրներում սկսվել է դասավանդողների դեֆիցիտ». Իզաբելլա Աբգարյան
142520.10.2026, 22:48