«Կառավարությունը զգուշացրել է պետական կառույցների աշխատողներին, ուսանողներին, դպրոցականներին՝ չմասնակցել Ջահերով երթին»․ Նաիրի Հոխիկյան

Լրագրող Նաիրի Հոխիկյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Կառավարությունը զգուշացրել է տարբեր պետական կառույցների աշխատողներին, նաև ուսանողների և դպրոցականների՝ չմասնակցել ապրիլի 23-ի «Ջահերով երթին»:
Այդ մասին բազմաթիվ ահազանգեր եմ ստացել։
Սիրելի հայրենակիցներ, անկախ նրանից, թե ինչ հրահանգներ են իջնում վերևից, հիշեք, որ միակ «վերևը» մեր տեր Աստվածն է, և ձեր յուրաքանչյուր արածի ու չարածի համար պատասխան եք տալու միայն նրա առաջ։
Հիշեք՝ մեր նախնիները պայքարեցին թուրքի դեմ, զոհվեցին ու կորցրին ամեն ինչ, որ մենք, դուք, որ այսօրվա հայերը կարողանանք ապրել մեր հայրենիքում քրիստոնեաբար։
Ու եթե դուք այսօր ձեր աշխատանքի համար դողացնեք և չմասնակցեք ջահերով երթին, որովհետև այդպես ասել է նախարարը, վարչության պետը, թաղապետը, գյուղապետը, բուհի ռեկտորը կամ դպրոցի տնօրենը, ապա հիշեք, որ անուղղակի մասնակից եք դառնում հայոց ցեղասպանության շարունակությանը։
Հիշեք, որ ոչ ոք չի կարող ձեզ հրահանգել՝ չմասնակցել ջահերով երթին ու ցեղասպանության զոհերի ոգեկոչմանը։ Դուք ազատ եք ձեր որոշումներում, ու եթե մի շանորդի ձեզ արգելի գնալ Ծիծեռնակաբերդ, թքեք ուղիղ նրա երեսին ու արեք հակառակը՝ մասնակցք ջահերով երթին։ Ոչ ոք ձեզ չի կարող դրա համար գործից հանել կամ հեռացնել բուհից կամ դպրոցից»։

«Ազգային կրթությունը ՀՀ գոյության, ինքնիշխանության և ապագայի միակ վստահելի երաշխիքն է»․ Մհեր Մելքոնյան
63006.11.2026, 15:24
«Ուսուցչի հեղինակությունը խաթարելով՝ չենք կարող կառուցել անվտագ դպրոց». Սուսաննա Նազարյան
73604.11.2026, 23:48
Ծնողները դեմ են ծեծող դաստիարակի հեռացմանը. «Հրապարակ»
76903.11.2026, 09:00
«Դե արի ու երեխա կրթիր, երբ երկրիդ ճակատագիրը որոշողները գյադայական մակարդակի թատրոն են ներկայացնում». Կարին Տոնոյան
98730.10.2026, 14:30
«Անդրանիկ Օզանյանի նկարը չի ապամոնտաժվել․ տեղափոխվել է անվտանգության նկատառումներից ելնելով»․ Արտենիի միջնակարգ դպրոց
112826.10.2026, 11:00
«Սա է նիկոլի ու ժաննայի «կրթության» հայեցակարգը»․ Արամ Գևորգյան
123224.10.2026, 14:48
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը՝ ուսանողական վիզաների մասին
132023.10.2026, 00:36
«Հասկանում եմ՝ ինչու բոլոր երկրներում սկսվել է դասավանդողների դեֆիցիտ». Իզաբելլա Աբգարյան
142520.10.2026, 22:48