«Ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցը` արցախյան կորուստների ցավը մեր սրտում»․ Գարեգին Բ
![]() 137 Այսօր, 11:30 Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանների ուղեկցությամբ, այցելեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիր։ Կատարվեց Հայոց Ցեղասպանության սուրբ նահատակների բարեխոսական կարգ: «Ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցը՝ Արցախում մեր ժողովրդի հանդեպ իրագործված ցեղասպանական գործողությունների, արցախյան կորուստների ցավը մեր սրտում»,- Ծիծեռնակաբերդում լրագրողների հետ զրույցում ասաց Ամենայն հայոց կաթողիկոսը։ «Ծիծեռնակաբերդի նվիրական այս բարձունքում մեր հոգևորականների և մեր զավակների հետ աղոթք բարձրացրինք առ Աստված, որ Տերը զորացնի մեր ժողովրդին՝ իր հոգու ցավն ու տառապանքը ուժի վերածելու, հաղթահարելու մեր կյանքում առկա դժվարությունները և նորանոր իրագործումներով շենացնելու հայրենական մեր երկիրը, կերտելու մեր ժողովրդի պայծառ ու լուսավոր կյանքը»,- ասաց Վեհափառը՝ չպատասխանելով լրագրողների հարցերին, մասնավորապես, թե ինչո՞ւ այլևս երկրի ղեկավար կազմի հետ չի այցելում Ծիծեռնակաբերդի հուշահամալիր։ |
«Մեր ժողովրդի միակ ու ճշմարիտ բարեկամը Հայաստան-Սփյուռք գործակցությունն է». Արամ Ա (տեսանյութ)
10316:18Մայր Տաճարում մատուցվել է Սուրբ և Անմահ Պատարագ
10515:42Մանրամասներ՝ Թեհրանի հայկական եկեղեցու բակում տեղի ունեցած միջադեպից
16515:24«Երևի իրավունք ունեն մեղադրելու․ արդարանալ չեմ ուզում»․ Տիգրան Մանսուրյան (տեսանյութ)
21014:06«Պահանջատիրությունը մեր պատասխանատվությունն է գալիք սերունդների առջև»․ Գարեգին Բ
17613:12«Մենք հիշում ենք, մենք պահանջում ենք»․ Հենրիխ Մխիթարյան (լուսանկար)
14212:18«Թուրքը չի փոխի իր ձեռագիրը, մինչև չընդունի Ցեղասպանության փաստը»․ Գոռ Վարդանյան (տեսանյութ)
23311:48«Ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցը՝ արցախյան կորուստների ցավը մեր սրտում»․ Գարեգին Բ (տեսանյութ)
13511:30