Թրամփը պահանջել է դադարեցնել իրանական նավթի և նավթաքիմիական արտադրանքի գնումները

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը պահանջել է դադարեցնել իրանական նավթի և նավթաքիմիական արտադրանքի բոլոր գնումները՝ սպառնալով խախտողներին երկրորդական պատժամիջոցներով։
«Իրանական նավթի կամ նավթաքիմիական արտադրանքի բոլոր գնումները պետք է անհապաղ դադարեցվեն։ Իրանից ցանկացած քանակությամբ նավթ կամ նավթաքիմիական արտադրանք գնող ցանկացած երկիր կամ անձ կենթարկվի անհապաղ երկրորդական պատժամիջոցների»,- գրել է ԱՄՆ-ի նախագահն իր Truth Social էջում։
Թրամփը զգուշացրել է, որ խախտողներին կարգելվի Միացյալ Նահանգների հետ գործարքներ կնքել «ցանկացած ձևով»։
Թրամփի հայտարարությունը հաջորդել է Օմանի արտաքին գործերի նախարար Բադր բին Համադ ալ-Բուսաիդի հայտարարությանն առ այն, որ Իրանի և ԱՄՆ-ի պատվիրակությունների միջև մայիսի 3-ին նախատեսված բանակցությունները հետաձգվել են։ Նախարարի խոսքով՝ սա արվել է «լոգիստիկ պատճառներով»։

Թուրքիան կոշտ զգուշացում է հղել Ռուսաստանին ու Ուկրաինային
292Երեկ, 22:19
Ռուսաստանը վերսկսում է հացահատիկի արտահանումը Ազովի ծովից
190Երեկ, 20:49
«Եղած հնարավորությունները պետք չէ վտանգել»․ Գագիկ Ծառուկյան
155Երեկ, 11:12
Հունգարիան, Չեխիան և Սլովակիան չեն ցանկանում մասնակցել Ուկրաինային տրամադրվող նոր վարկի ֆինանսավորմանը
55226.10.2026, 23:31
«Հարկատուների գումարների տնօրինման վերաբերյալ հարցեր ունեմ»․ Մհեր Կարագոզյան
59524.10.2026, 01:06
«Եթե ԵԱՏՄ-ն կասեցնի ՀՀ անդամակցությունը, ներկրվող ապրանքները թանկանալու են 20 տոկոսով»․ Հայկ Ֆարմանյան (տեսանյութ)
61623.10.2026, 15:00
Ռուսական դիզելային վառելիքով բեռնված առաջին լցանավն ուղևորվել է դեպի Նյու Յորք
176523.10.2026, 12:48
«Բնական գազի գնի՝ 69%-ով բարձրացումը չի հանգեցնի էլեկտրաէներգիայի սակագնի նույնքան աճի»․ Հրայր Կամենդատյան
69322.10.2026, 02:06