Կիրակի, 04 մայիսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +13 °C

«Մոսկվայի զորահանդեսին մասնակցելով՝ ռիսկի տակ կդնի իր անվտանգությունն ու ՀՀ արժանապատվությունը». Արման Բաբաջանյան

«Մոսկվայի զորահանդեսին մասնակցելով՝ ռիսկի տակ կդնի իր անվտանգությունն ու ՀՀ արժանապատվությունը». Արման Բաբաջանյան
389
Երեկ, 20:30

ԱԺ նախկին պատգամավոր Արման Բաբաջանյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ուկրաինայի նախագահը պաշտոնապես հայտարարել է՝ մայիսի 9-ին Ռուսաստանի տարածքում անվտանգության որևէ երաշխիք չկա որևէ միջազգային պատվիրակության համար։ Նիկոլ Փաշինյանը, Մոսկվայի զորահանդեսին մասնակցելով, լրջագույն ռիսկի է ենթարկում ոչ միայն սեփական անվտանգությունը, այլև Հայաստանի արժանապատվությունը և հեղինակությունը։
Ուկրաինայի դեմ սանձազերծված եղերագործ և ֆաշիստական պատերազմի ֆոնին մոսկովյան զորահանդեսը վաղուց այլևս հաղթանակի խորհրդանիշ չէ։ Դա պարտության, նվաստացման մարմնացում է։
Բրիտանական հետախուզության այսօր հրապարակած տվյալներով՝ ռուսական բանակը օրական կորցնում է ավելի քան 1000 զինծառայող։ Պատերազմի առաջին իսկ օրվանից Ռուսաստանը կորցրել է մոտ 950,000 զինծառայող, 10,700 տանկ, 22,300 զրահամեքենա և 27,000 հրետանային համակարգ։ Այս բանակը հզորության խորհրդանիշ չէ. այն փլուզվող կայսրության խորհրդանիշ է՝ խորտակվող ուժի և խաթարված ճակատագրերի։
Ի՞նչ ենք մենք փառաբանում։ Մի բանակ, որը ջախջախվում է մարտադաշտում, և որին փրկության փարոսի պես դեռևս փառաբանում են Հայաստանում Քոչարյանն ու նրա մերձավորները։ Սա ոչ թե դաշնակից է, այլ մեր պետականությանն ուղղված մշտական սպառնալիք։ Եվ եթե Հայաստանի ղեկավարությունն այսօր գիտակցաբար ընտրում է լինել այդ սպառնալիքի ստվերում՝ մասնակցելով պարտության խորհրդանշական շքերթին, ապա դա ազգային ինքնիշխանության դեմ ամենակոպիտ հարվածներից մեկն է։
Ռուսական զորահանդեսը վաղուց դադարել է լինել Հայրենական մեծ հաղթանակի խորհրդանիշ։ Այսօր այն դարձել է սպառնալիքի, պարտության և խայտառակության ցուցադրություն»:

Աղբյուրը`   Արման Բաբաջանյան