«Ազատ մամուլ չի եղել, չկա և չի լինելու». Վահրամ Աթանեսյան
![]() 207 Երեկ, 23:12 Քաղաքական վերլուծաբան Վահրամ Աթանեսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Համալսարանը սովորեցնո՞ւմ է բանաստեղծություն, պատմվածք, էսսե կամ վեպ գրել: Ոչ, իհարկե: Գրող ծնվում են: Նույնը՝ ժուռնալիստիկան, որ եթե սովորովի լիներ՝ «մսագործի շունը մսագործ կդառնար»: Մամուլի ազատության միջազգային օրն է: Աշխարհի հնարած ստերից մեկը, որովհետև ազատ մամուլ չի եղել, չկա և չի լինելու: Ազատ չէ անգամ գեղարվեստական գրականությունը: Որովհետև մարդը, որպես «հանրային կենդանի» կաշկանդված է բարեվարքության, համակեցության գրված և չգրված կանոններով: Եվ արդեն իսկ կոնյունկտուրային է: «Քո ազատության սահմանը իմ ազատության սահմանն է» (Հրանտ Մաթևոսյան): Իսկ ավելի հներն ասում էին. «Ազատությունը գիտակցված անհրաժեշտությունն է»: Չգիտակացված անհրաժեշտությունը խախտում է դիմացինի ազատության սահմանը: Հիշո՞ւմ եք Վարդգես Պետրոսյանի սահմանած նշաձողը. «ստորագրության պատիվը»»: Աղբյուրը` Վահրամ Աթանեսյան |
«Ահռելի քանակով նորակառույցներում ո՞վ է ապրելու»․ Զարուհի Մուրադյան
11709:00Տեղումները կշարունակվեն, ջերմաստիճանը կնվազի (լուսանկար)
12508:30«Ադրբեջանի և Թուրքիայի դեմ ստորանա՞լն է մեր արժանապատվությունը». Գագիկ Համբարյան
21203:06«Երևանի կանաչապատման ոլորտում տոտալ ֆիասկո է»․ Քրիստինա Վարդանյան
18301:12Մարսելի քաղաքապետն այսօր այցելել է Հայաստանի պատմության թանգարան
261Երեկ, 23:25«Ազատ մամուլ չի եղել, չկա և չի լինելու». Վահրամ Աթանեսյան
204Երեկ, 23:12«Մեզ պրոակտիվ բանակաշինություն էր պետք՝ երկարաժամկետ ռազմավարական հայեցակարգով». Արա Պողոսյան
225Երեկ, 22:00«Լրագրող լինելը պատասխանատվություն է նաև պատմության առաջ». Արման Թաթոյան
184Երեկ, 21:30