Կիրակի, 04 մայիսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +13 °C

«Մեզ պրոակտիվ բանակաշինություն էր պետք՝ երկարաժամկետ ռազմավարական հայեցակարգով». Արա Պողոսյան

«Մեզ պրոակտիվ բանակաշինություն էր պետք՝ երկարաժամկետ ռազմավարական հայեցակարգով». Արա Պողոսյան
226
Երեկ, 22:00

Քաղաքագետ Արա Պողոսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Մենք այսօր հին ու վատնված օրերի հետևանքներն ենք քաշում՝ պարզապես արագացված ռեժիմով։
Ռեակտիվ արտաքին քաղաքականությունը, ռեակտիվ ներքին քաղաքականությունը, ռեակտիվ բանակաշինությունը չէին կարող մեզ համար ապահովել հաջողություններ՝ երկարաժամկետ հեռանկարում, բայց մենք անգամ միջնաժամկետ հեռանկարում չկարողացանք դիմակայել։
«Իսկ ի՞նչ էր մեզ պետք»։ Սա, թերևս, ամենակարևոր հարցն է, որի պատասխանն էլ անչափ կարևոր է։
Մեզ պետք էր պրոակտիվ արտաքին քաղաքականություն՝ հենված երկարաժամկետ ազգային ռազմավարության վրա, պրոակտիվ ներքին քաղաքականություն՝ հենված երկարաժամկետ ռազմավարության վրա, պրոակտիվ բանակաշինություն՝ երկարաժամկետ ռազմավարական հայեցակարգի վրա հիմնված»:

Աղբյուրը`   Արա Պողոսյան