Երկուշաբթի օրվանից թիվ 8 դպրոցում պատշաճ դասապրոցես կկազմակերպի

Երկուշաբթի օրվանից Երևանի Պուշկինի անվան թիվ 8 հիմնական դպրոցի տնօրենի պարտականություններն իրականցնողը պարտավորվել է պատշաճ պրոցես կազմակերպել, բաց թողած դասերը լրացնել։ Այս մասին «Նյուզ»-ի հետ զրույցում ասել է Քաղաքապետարանի կրթության վարչության պետ Մարգարիտա Խաչատրյանը։
«Նշանակված տնօրեն չկա դպրոցում, կա պարտականությունները կատարող, որը տնօրենի՝ ուսումնական գծով տեղակալներից մեկն է։ Ընթանում է մրցույթային գործընթաց»,- հավելել է նա։
Նրա խոսքով, մրցույթին մասնակցել է միայն դպրոցի արդեն նախկին տնօրեն Նատալյա Ստեփանյանը։«Դպրոցի նախկին տնօրենը երեկ հարցազրույցի փուլում հաղթող չի ճանաչվել։ Բայց սա չի նշանակում, որ նոր մարդ է նշանակվում, նոր ժամանակավոր պաշտոնակատար և այլն։ Դա բացարձակ սուտ է, ոչ մի նման պլան, ցանկություն ու անհրաժեշտություն չկա։
Հիշեցնենք, որ այսօր առավոտվանից Երևանի Պուշկինի անվան թիվ 8 դպրոցի աշակերտները դասադուլ էին հայտարարել, նրանք պահանջում էին չեղյալ համարել դպրոցի տնօրեն Նատալիա Սարգսյանին աշխատանքից ազատելու որոշումը։ Ծնողներն էլ իրենց հերթին ստորագրահավաք են կազմակերպել։
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում:

«Ազգային կրթությունը ՀՀ գոյության, ինքնիշխանության և ապագայի միակ վստահելի երաշխիքն է»․ Մհեր Մելքոնյան
63006.11.2026, 15:24
«Ուսուցչի հեղինակությունը խաթարելով՝ չենք կարող կառուցել անվտագ դպրոց». Սուսաննա Նազարյան
73604.11.2026, 23:48
Ծնողները դեմ են ծեծող դաստիարակի հեռացմանը. «Հրապարակ»
76903.11.2026, 09:00
«Դե արի ու երեխա կրթիր, երբ երկրիդ ճակատագիրը որոշողները գյադայական մակարդակի թատրոն են ներկայացնում». Կարին Տոնոյան
98730.10.2026, 14:30
«Անդրանիկ Օզանյանի նկարը չի ապամոնտաժվել․ տեղափոխվել է անվտանգության նկատառումներից ելնելով»․ Արտենիի միջնակարգ դպրոց
112826.10.2026, 11:00
«Սա է նիկոլի ու ժաննայի «կրթության» հայեցակարգը»․ Արամ Գևորգյան
123224.10.2026, 14:48
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը՝ ուսանողական վիզաների մասին
132023.10.2026, 00:36
«Հասկանում եմ՝ ինչու բոլոր երկրներում սկսվել է դասավանդողների դեֆիցիտ». Իզաբելլա Աբգարյան
142520.10.2026, 22:48