«Թիրախավորել են երեխուս անունը․ ժպիտով է ծնվել, անունը դրել ենք Սմայլի»․ Նարեկ Գրիգորյան

«Երեխուս անունն են թիրախավորել, ըստ էության, զանգել են գյուղապետարան, հարցրել, թե ինչո՞ւ է երեխու անունը դրել Սմայլիկ»,- «Տրիբուն»-ի հետ զրույցում այս մասին նշեց ՔՊ խմբակցության պատգամավոր Նարեկ Գրիգորյանը՝ պատասխանելով հարցին՝ թե ինչ նկատի ուներ՝ այսօր Ազգային ժողովում նշելով, որ թիրախավորել են իր ընտանիքին։
«Նախ Սմայլիկ չի, Սմայլի է, բայց ամեն դեպքում, ով ում ինչ հարց ունի, պետք է իրար տան, ոչ թե ընտանիքին թիրախավորեն: Ես դա համարում եմ թիրախավորել, ու երեք տարեկան երեխային թիրախավորելն անբարո քայլ է»,- ասաց պատգամավորը։
Անդրադառնալով հարցին, թե ինչով էր պայմանավորված Սմայլի անունով անվանակոչելը երեխային, պատգամավորը պարզաբանեց․ «Ճիշտն ասած ինքը ժպիտով է ծնվել, ժպիտով է ապրում, իր ժպիտի համար անունը դրել ենք Սմայլի, անգլերենից թարգմանած՝ ժպիտ։ Այդ անունը չկրկվող է, շատ սիրուն է։ Եթե իրենք ճաշակի հետ կապված խնդիր ունեն, բան չունեմ ասելու»։

«Այն, ինչ տեղի է ունեցել Արցախի հետ, դրա կանաչ լույսը վառել է ՀՀ իշխանությունը՝ իր քաղաքական վարքով»․ Տիգրան Աբրահամյան (տեսանյութ)
4119:30
«Ձեզ՝ բոլորիդ, վերածում են մատաղի «մատելիալի»՝ Ալիևի ոտքերի տակ զոհաբերելու համար»․ Արման Աբովյան
4818:54
Թրամփը հայտարարել է Գրենլանդիայի հետ անժամկետ անվտանգության համաձայնագրի կնքման մասին
9518:30
«Արցախցիներն իրենց տներում ապրելու լիակատար իրավունք ունեն»․ Նարեկ Կարապետյան
5418:12
«Արցախի հայաթափումն Ալիևը պլանավորել է Փաշինյանի հետ»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)
5817:54
«ՀՀ կառավարությունը վարձել է արևմտյան լոբբիստական գործակալություն՝ Վեհափառին վարկաբեկելու համար». Արմեն Աշոտյան
6317:18
«Արցախը հայրենիք է, որից զրկվեցինք իշխանության ստերի, անգործության պատճառով»․ Անուշ Միրզոյան
7317:02
«Արցախի դավաճանների գործած մեղքի դրոշմակնիքը փոխանցվելու է սերնդեսերունդ»․ Ռուբեն Մելիքյան
7216:36